Վրաստանի վարչապետ. վարկերի վճարումը կհետաձգվի ևս 3 ամսով
Վրաստանի քաղաքացիների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով, վարկերի վճարումը կհետաձգվի եւս 3 ամսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է NEWS.am-ը՝ «Նովոստի Գրուզիա»-ն հղելով:
«Մենք որոշում ենք ընդունել, որը ենթադրում է հետեւյալը. քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, հաջորդ 3 ամիսներին հնարավորություն կունենան չվճարել վարկերը: Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտը նվազել է ճգնաժամի շրջանում, կարող են դիմել բանկ՝ վարկերը վճարումը հետաձգելու համար»,-ասել է Գախարիան:
Վրաստանի կառավարության գնահատմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիրը զրկվել է մինչեւ 350 հազար աշխատատեղից:
Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են տրամադրել 350 հազար քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը:
Կառավարությունը նաեւ 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) են տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար: