Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից ոչնչացել է

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր:  Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և  կարդում էին առցանց: Բայց հայկական այս թվային շտեմարանները պահանջված են եղել միշտ՝ անկախ արտակարգ դրությունից: Վերջին տասնամյակներում, երբ աշխարհում օրեցօր ստեղծվում են նորանոր ու բազմապիսի թվային գրադարաններ, Հայաստանի Ազգային գրադարանն ամեն ինչ անում էր՝ ետ չմնալու նորարարությունից՝ ամենժամյա աշխատանքի միջոցով  թվայնացվում էր հայատառ տպագիր ժառանգությունը՝ գրական  ու գիտական գրքերը, մամուլը, ամսագրերը, քարտեզները և այն ամենը, ինչ պահվում է գրադարանում:  Դրանք, ի ուրախություն օգտվողների, շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի էին օգտատերերին՝ ազատ ու անվճար ներբեռնման և օգտագործման իրավունքով:  Թվայնացումը մյուս կողմից այլ հարց էր լուծում՝ նյութերի երկարաժամկետ պահպանություն:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի  ֆեյսբուքյան էջը   տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը.  «Արեւելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները…  Լուրը սառի ցնցուղի ազդեցություն է ունեցել  բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են  սարքերը, կարելի է համարել  հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը:  Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:  Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:  

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու  համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս:  «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: 

«Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական,  հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:    

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր: Միայն «Հայ գիրք» շտեմարանում ավելի քան 20 հազար գիրք կար թվայնացված՝ երկուսուկես միլիոնից ավելի էջ, 4  միլիոն վեց հարյուր հազարից ավելի էլ թվայնացված մամուլի էջերն էին՝ արևմտահայ, զմյուռնահայ, սփյուռքահայ, արևելահայ մամուլից մինչև մեր օրերը:  Շարունակական այս աշխատանքը դադարել էր արտակարգ դրության պատճառով, բայց արդենիսկ թվայնացված շտեմարանները հարուստ աղբյուրներ էին՝ սկսած հայ առաջին տպագիր գրքից, մամուլից մինչև անցյալ դարի կեսեր: Թվայնացված էր նաև ժամանակակից գրականություն և մամուլ: Շտեմարաններում թվայնացած էր մեր տպագիր ժառանգության բացառիկ երևույթներից մեկը՝ հայատառ թուրքական մամուլն ու գրականությունը:

Բոլոր շտեմարաններն ունեին մասնագիտական որոնման համակարգեր, հեղինակավոր գրառումներ  և այլ գործիքակազմեր, որոնք հեշտացնում էին թվային գրադարանից օգտվելը: 

«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է  արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում  մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել,  միայն  ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին ասում է Նարինե Խաչատուրյանը:   

Ըստ փոխնախարարի, Ազգային գրադարանն ունի ԱԻՆ մշտական ներկայացուցիչ, որը պատասխանատու է նման հարցերի համար:   Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ անվտանգության կանոնները պահպանված են եղել, իրենց համար էլ  անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ,  չբացառելով նաև դիտավորությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորութուն հնարավոր է փնտրել այստեղ, Նարինե Խաչատուրյանն ասաց՝  չի ուզում  ծայրահեղության գնալ, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, բայցև ասաց. «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»:

Թվայնացած նյութերի տարբերակները մի քանի տեղ պահելու գաղափարը նույնպես Տիգրան Զարգարյանինն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հորդորում էր վստահելի մարդկանց, որ արխիվացնելուց հետո մի օրինակ նույնիսկ տներում պահեն:  Օրինակները կան,  բայց այսօր նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հսկայական այդ ծավալը նորից տեղադրեն սերվերներում:  Մեկ այլ հարց է՝ հիշողության թանկ սարքերի գնումը: 

«Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասաց  Տիգրան Զարգարյանը, որ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացել  է 2019-ի փետրվարից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նախարարության որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Սարիբեկյանը: Նշանակելով նրան այդ պաշտոնում, նախկին փոխնախարար Վահե Բուդումյանն ասել է. «Մինչև այս պաշտոնը Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների»։ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար այսօր կամ վաղը ԱԻՆ-ը մուտք կգործի հրդեհված սենյակ: Գրադարանը զրկված է նաև էլեկտրականությունից, հեռախոսակապից:

ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրին, որ  հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձր ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: «Չե՞ք շտապեցնում ԱԻՆ-ին»,- հարցրեցինք փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: «Շտապեցնում ենք»-պատասխանեց:

Աղբյուր՝ «Արևելք»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>