Թուրքիան կորոնավիրուսից հետո բոլոր զբոսաշրջիկների համար սահմանափակումներ կմտցնի
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Թուրքիան կորոնավիրուսից հետո բոլոր զբոսաշրջիկների համար սահմանափակումներ կմտցնի, որոնց համաձայն՝ երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է կորոնավիրուսի բացակայության մասին թուղթ ունենա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմետ Էրսոյը, հաղորդում է Lenta-ն:
Նրա վստահեցմամբ՝ իշխանությունները բոլոր օտարերկրացիներին կպարտավորեցնեն կորոնավիրուսի թեստ հանձնել երկրի օդանավակայաններում:
Նշվում է, որ առողջապահության նախարարությունը հունիսից կկազմակերպի հատուկ լաբորատորիաների աշխատանքը, որոնք կստուգեն ուղեւորների առողջական վիճակը:
Էրսոյը հավելել է, որ թեստավորումը կիրականացվի 2-3 րոպեում: Պատասխանները յուրաքանչյուր ուղեւոր կկարողանա իմանալ 5-6 ժամ անց:
Zham.am