Վրաստանում անցած 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 639-ի: Վարակվածներից 349-ն առողջացել է, 11-ը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 256 540 է, մահացել է 287 354 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: