Մայիսի 11-ից Վրաստանում գործող ու չգործող սահմանափակումները
Այսօր՝ մայիսի 11-ին, Վրաստանում մեկնարկում է հակաճգնաժամային ծրագրով սահմանված տնտեսության բացման երրորդ փուլը, որը նախատեսվածից շուտ գործեց երկրում համաճարակային իրավիճակից ելնելով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Այսպիսով, այսօրվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար մայրաքաղաք Թբիլիսին ամբողջությամբ բացվում է:
Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է բոլոր տեսակի արտադրությունները, այդ թվում հրատարակչական գործունեությունը:
Այսօրվանից աշխատանքը կվերսկսեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցի կողմից մուտք ունեն: Վրաստանում դեռևս փակ են մնում հագուստի և կոշիկի խանութները և առևտրի մեծ կենտրոնները:
Այսօրվանից բացվում են նաև հանգստի վայրերն ու այգիները: Բուսաբանական այգին աշխատանքը կվերսկսի մայիսի 15-ից:
Վրաստանում մինչև արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 22-ը, ուժի մեջ կմնան մի շարք սահմանափակումներ․
Պարետային ժամը (21:00-06:00)
Փակ տարածքներում դիմակներ կրելը
Ավտոմեքենայում երեքից ավել ուղևոր տեղափոխելու արգելքը
Դեռևս անհայտ է նաև, թե երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտը: