Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

«Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն». ի՞նչ է դա նշանակում

Արևմտյան քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական փիլիսոփայությունը, որի առանցքում կանգնած է Սոկրատը: Նա «Սոկրատի մեթոդի» հեղինակն է, որի միջոցով որոնում էր ճշմարտությունը։ «Սոկրատի մեթոդի» հիմքը հարցեր տալն է կամ հարցեր տալու տեխնիկան, որը ժամանակակից գիտության հիմքն է։ Դիալոգների միջոցով Սոկրատը իրեն դնում էր անգետի տեղ և հարցերի միջոցով «փորփրում» դիմացինի տեսակետն այնքան ժամանակ, մինչև որ հասնում էր քննարկվող տեսակետի հիմքին ու սահմանումներ տալիս երևույթներին։

Ճիշտ և ըստ էության հարցեր տալը գիտության և կեցության կազմակերպման հիմքն է։ Հարցեր չտվող հասարակությունը չի կարող կատերալագործվել ու առաջ շարժվել։

Արդեն երկու տարի «հեղափոխականները» մեզ ձանձրացրել են «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությամբ՝ դա դարձնելով «Նոր Հայաստանի» գաղափարական հիմքը, որի վրա փորձում են քաղաքականություն կառուցել՝ ներքին ու արտաքին, սակայն այն, թե ինչ կարող է նշանակել այդ արտահայտությունը, պարզ չէ, բնականաբար պարզ չի դառնում, թե ինչն ինչով են փոխել։ Դա պարզ չէ ո՛չ այդ կարգախոսի հեղինակի համար, ո՛չ դրանք կրկնողների համար, ոչ էլ այդ արտահայտությունը պատեհ ու անպատեհ առիթներով լսող հանրության համար։ Մենք չենք սիրում հարցեր տալ ու արդյունքում չենք փորձում հասկանալ ու կատարելագործել մեր կենցաղը՝ անձնական ու հասարակական։ Փորձենք մենք տալ այդ հարցը ու գտնել պատասխանը։

Այսպիսով, «հեղափոխության առաջնորդն» այդ բառակապացության օգնությամբ ինչ-որ բան է ցանկանում ասել թե՛ դրսի խաղացողներին, թե՛ ներսի լսողներին։ Ո՞ւմ և ի՞նչ են ցանկանում դրանով ասել, փորձենք հասկանալ։

«Թավշյա հեղափոխություններ»

Առաջին հեղափոխությունը, որ կոչվեց «թավշյա», 1989 թվականի Չեխոսլովակիայի հեղափոխությունն էր, որն իրենք՝ հեղափոխություն անողներն անվանել էին «Նուրբ հեղափոխություն», սակայն այն մտավ պատմություն «Թավշյա» անվանումով։ Խաղաղ ցույցերի շնորհիվ Չեխոսլովակիայի կոմունիստական իշխանությունը հանձնվեց ու իշխանության եկան նոր ուժեր։

Այսպիսով, «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությունը դարձավ տիպական անվանում նախկին խորհրդային ճամբարի երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների համար։ Դրանք էին 1989-ի ռումինական, հունգարական, բուլղարական հեղափոխությունները, որոնց անվանում են «Ժողովուրդների աշուն», իսկ 2000-ի սերբական հեղափոխությունը՝ «Բուլդոզերների հեղափոխություն»: Հիշենք նաև 2003-ի վրացական «Վարդերի հեղափոխությունը», 2005-ի ղազախական «Կակաչների հեղափոխությունը», 2014-ի ուկրաինական «Արժանապատվության հեղափոխությունը»։ 1989-ից սկսած յուրաքանչյուր իրեն հարգող հեղափոխություն պետք է հատուկ անվանում ունենա, ինչպես ցունամիներն ու հզոր տորնադոները։

Բացի անվանումներից, 1989-ից սկսած նման հեղափոխություններն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Այդ հեղափոխությունները փոխում էին երկրների աշխարհքաղաքական կողմնորոշումը, նրանք թեքվում էին դեպի Արևմուտք, որն ուներ հստակ աշխարհայացք՝ ի տարբերություն գաղափարականազրկված նախկին խորհրդային կայսրության։

Հաջորդ փուլում հեղափոխություններ սկսվեցին արդեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում, որոնք, որպես կանոն, նույնպես սկսեցին փոխել իրենց աշխարհքաղաքական վեկտորները։

Ֆիքսենք այդ հեղափոխությունների հատկությունները․

  • աշխարհքաղաքական վեկտորի փոփոխություն,
  • իշխող վերնախավի լուծարում ու նոր քաղաքական վերնախավի ստեղծում,
  • «ժողովրդավարությունը» հայտարարվում է որպես նոր կառավարությունների գաղափարախոսություն։

Մեզ համար ճշտենք, որ առաջին կետն ամենակարևորն է։ Հիմա վերադառնանք մեր «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը», սակայն նշենք, որ 2018-ին աշխարհում այլ քաղաքական իրավիճակ է ձևավորվել, քան հիշյալ երկրներում այդ ժամանակվա քաղաքական տենդենցների ժամանակ։ ԱՄՆ-ում «հակահամակարգային» նախագահ Թրամփն է երկրի ղեկավարը, ով Դեմոկրատական կուսակցության գլոբալիստների դեմ պայքարի մեջ է, իսկ Եվրոպայում ընթանում են կենտրոնախույս տրամադրություններ։ Այս ֆոնին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն աշխարհքաղաքական փոփոխությունների չի գնալու, իսկ «հեղափոխությունը» զուտ ներքին օրակարգի խնդիր է։ Փորձելով հայկական «թավշյա հեղափոխությունը» ներկայացնել որպես կարևոր իրադարձություն՝ նա հրաժարվում է դրան տալ աշխարհքաղաքական երանգ։ Եթե սկզբնական ժամանակաշրջանում Արևմուտքի համար հայկական իշխանափոխությունը հետաքրքիր էր որպես Ռուսաստանի տիրույթում գտնվող երկրների համար օրինակ, ապա ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունն էլ անցավ։

Նման հեղափոխությունների մյուս երկու հատկությունները փորձելով շեշտել՝ նախկին վերնախավի քաղաքական լիկվիդացիան ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը, Փաշինյանը փորձում է իր ու իր թիմի հանդեպ Արևմուտքում հետաքրքրություն առաջացնել որոշակի ֆինանսական, տնտեսական ու քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նախ այդ բարեփոխումները չեն կատարվում, երկրորդ, նախկին վերնախավը ռեաբիլիտացվում է ու ոչ մի դատական պրոցեսի անգամ ավարտը չի երևում։ Այս երկու պարամետրերում նույնպես որևէ հաջողություն չի կարողացել գրանցել, և պատահական չէ, որ Հայաստանում Արևմուտքից ներդրումներ չեն արվում, այլ պատճառներով նաև Ռուսաստանից, իսկ քաղաքական դիվիդենտներ նույնպես չկան ու չեն սպասվում՝ դրա համար պատճառներ չկան։

Ինչպես «հայկական հեղափոխությունն», այնպես էլ «հայկական հակահեղափոխությունը» զուտ ներքին խնդիր են դարձել, և գուցե դա է բարին։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>