Վրաստանում սպանության փորձի մեղադրանքով ձերբակալվել է քահանա
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, դիտավորյալ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Վրաստանի Շիդա Քարթլիի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի:
Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը՝ 1986 թ. ծնված Կ.Կ.-ն, ենթադրաբար Ռիետի գյուղի ճանապարհին կրակ է բացել ինքնաձիգից այն մեքենայի ուղղությամբ, որում գտնվել է տուժողը: Միջադեպից հետո հանցագործն անհետացել էր: Ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել էր: Այժմ նրան սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի էր ունեցել Կինցվիսի վանքի հոգևորականների միջև: Նախնական տվյալներով՝ հարձակվողը ավագ երեց հայր Դավիթն էր, որը հավանաբար, կրակել էր Սաբա վարդապետի ուղղությամբ:
Zham.am