Վրաստանում դիմակները վաճառվում են սուբսիդավորված՝ կես գնով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարությամբ` վրացական «Фаворити стили» ընկերության արտադրած դեմքի պաշտպանիչ վահաններն արտահանվում են ԱՄՆ և Ուկրաինա: Այս մասին փոխանցում է «Грузия Онлайн»-ը։
«Մենք թույլ տվեցինք ընկերությանն արտահանել որոշ քանակությամբ պաշտպանիչ վահաններ: Ապրանքները մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ երկրներում», – հայտարարել է առողջապահության նախարար Նաթիա Տուրնավան:
«Фаворити стили» ընկերությունն «Արտադրիր Վրաստանում» կառավարության ծրագրի շահառուն է, և 2020-ի մարտից ի վեր արտադրում է պաշտպանիչ արտահագուստ, վահաններ, ակնոցներ և ախտահանող հեղուկներ:
Տուրնավայի խոսքով՝ Վրաստանի 9 ձեռնարկություններում ներքին սպառման համար կարվում են դիմակներ և վաճառվում սուբսիդավորված արժեքով ՝ 50 թեթրիով (կես լարի` 150 դրամ)։
Zham.am