Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Մենք մերժել և մերժում ենք Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակը. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, հետընտրական վիճակի ու առաջիկա զարգացումների մասին news.am-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանի հետ։

-Պարո՛ն Բալասանյան, ավարտվեցին Արցախի համապետական ընտրությունները։ Ո՞րն է Ձեր գնահատականը։ Կա տեսակետ, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն և պետք է փողոցային պայքար մղել։ Կա նաև մյուս տեսակետը, ըստ որի՝ եղել են գրեթե անթերի, մրցակցային ընտրություններ, Հարությունյանը գերբարձր լեգիտիմություն ունի և ավելի բարձր վստահության տոկոս (88 տոկոս) է ստացել, քան նույնիսկ հեղափոխական էյֆորիայի փուլում Հայաստանում ստացավ Նիկոլ Փաշինյանը։

-Դրանք երկու ծայրահեղ գնահատականներ են, որոնցից ես զերծ կմնամ։ Մեզ ո՛չ ցնցումներ են պետք, ոչ էլ լճացում։ Ինչ մնում է լեգիտիմությանը, ապա այն ոչ միայն ԿԸՀ–ի հայտարարած տոկոսներով է որոշվում, այլ նաև աշխատանքի արդյունքներով։ Ամեն ինչ խիստ պայմանական է։

-Դրսի ու հատկապես Ադրբեջանի արձագանքն Արցախի ընտրություններին բացասական էր։

-Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում Ադրբեջանից։ Բնական է, որ պետք է ձայնները գլուխները գցեն ու գրեն։ Իրենց ձեռքում միայն դա կա։ Այս առումով մեկ բան նշեմ՝ երբ Ադրբեջանում են խոսում ընտրությունների որակից, պարզապես ծիծաղելի է։ Մեզ մոտ տեղի ունեցած ընտրական գործընթացը հեռու է մեր ժողովրդի ուզած մակարդակից, բայց անհամեմատ է ադրբեջանականի հետ։ Այնտեղ նույնիսկ ձևական մրցակցություն չկա։ Արցախը ժողովրդավարական ազատությունների և ընտրությունների որակի առումով զգալիորեն առաջ է Ադրբեջանից։

-Ձեր ակնկալիքներն ընտրություններից բավարարվեցի՞ն։

-Բնականաբար՝ ոչ, բայց ընտրությունների արդյունքները մենք ի գիտություն ենք ընդունում և հույս հայտնում, որ նախընտրական խոստումները միայն բուկլետում կամ տեսահոլովակում նշված գեղեցիկ խոսքեր չեն լինի։ Քաղաքական խաղերն այժմ երկրորդական են և ինձ չեն հետաքրքրում։ Քաղաքական փոխհարաբերությունների հստակեցման, տոկոսների և ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խնդիրների թեման դեռ առիթ կլինի քննարկել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Բայց դա հետո։ Մենք հիմա շատ լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք անտեսվեցին մինչև մարտի 31–ը և մեծ հաշվով անուշադրության են մատնված նաև հիմա։ Սրա՛ մասին է պետք խոսել ու մտածել։

-Ի՞նչը նկատի ունեք։

-Ինչպես հայտի է, ես և իմ գլխավորած «Արդարություն» կուսակցությունն առաջինն էինք, որ ահազանգեցինք կորոնավիրուսային համաճարակի տարածման վտանգի մասին։ Մենք կոչ էինք արել արտակարգ դրություն հայտարարել, դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը և առաջին հերթին մտահոգվել մեր ժողովրդի առողջապահական անվտանգության խնդիրներով։

Իշխանությունները, ցավոք, ընդառաջ չգնացին մեր կոչերին։ Ընտրությունները կայացան այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ընտրություններ են հետաձգվում։ Ի վերջո, կար նաև Հայաստանի փորձը, երբ հետաձգվեց հանրաքվեն։ Որքան էլ անվտանգության միջոցառումներ կիրառվեին, միևնույն է՝ մարդկանց մեծ խմբերի հոսքը դեպի ընտրատեղամաս վարակի տարածման պատճառ էր դառնալու։ Այդպես էլ եղավ, և նախագահականի երկրորդ փուլն անցավ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը զուգահեռ։ Պատահական չէ, որ անհամեմատ ցածր էր նախագահականի 2–րդ փուլի մասնակցությունը։ Ինչևէ, հետագա զարգացումների պատասխանատվությունը գործող իշխանության և բոլոր այն ուժերի վրա է, որոնք առաջնորդվեցին այլ հաշվարկներով։ Հուսով եմ՝ հիմա ամբողջ թափով կլծվեն անհրաժեշտ աշխատանքների կատարման գործին։ Առողջապահական անվտանգության ապահովման խնդիրն այս պահին թիվ մեկ հարցն է դառնում։ Այդ առումով պատրաստ եմ իմ բոլոր ջանքերը ներդնել և օգնել խնդրի լուծմանը։

Մենք պետք է հասկանանք, որ այդ վարակը կարճ ժամանակով չէ մեզ այցելել և մեր քայլերը պետք է անենք՝ հաշվի առնելով բոլոր սցենարները։ Դժվար ժամանակներ են սպասվում։

-Ձեր գլխավորած ուժը խորհրդարանում է։ 5 ուժ է ներկայացված այնտեղ, և ոչ մեկը չունի հսկիչ փաթեթ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Ինչպիսի՞ պատկեր կունենանք, ըստ Ձեզ։

-Պաշտոնների առևտրին մտադիր չեմ մասնակցել և չեմ կարող ասել, թե ինչ վերջնական պատկեր կձևավորվի։ Ես նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հայտարարեցի, որ չեմ աջակցելու երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին։ Կան գաղափարական ու տեսակային լուրջ տարբերություններ։ Մենք ընտրողից քվե ենք ստացել՝ մեր կողմից հռչակված արժեքներին, գաղափարներին ու ծրագրերին տեր կանգնելու համար։ Երբ ասում ենք, որ հաղթանակը չի վաճառվում, դրանք միայն խոսքեր չեն։

Մեզ համար առաջնայինը եղել է և շարունակում է մնալ անվտանգության ու արդարության ապահովման հարցը։ Իշխանությունների գործողություններն այս դիտանկյունից ենք խոշորացույցի տակ պահելու։

Հիմա կարևորը վարակի տարածում թույլ չտալն է ու վարակվածների քանակը մեր առողջապահական համակարգի համար ռիսկային չդարձնելը։ Անհրաժեշտ են կոմպետենտ և համարժեք որոշումներ։ Մենք մեր ստացած քվեի ուժով ստիպելու ենք իշխանություններին աշխատել։ Մնացածը ժամանակն իր տեղը կդնի։

-Եվ ամենակարևորի մասին։ ՌԴ արտգործնախարար Լավրովը սենսացիոն հայտարարություն արեց։ Նա ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Ձեր տեսակետը։

-Ես այս մասին բազմիցս եմ խոսել։ Ինձ մեղադրում էին, թե իբր ծայրահեղ գնահատականներ եմ տալիս։ Դե թող հիմա բացատրություններ տան պաշտոնական Երևանը ու նաև Ստեփանակերտը։ Չէ՞ որ հայտարարվում էր, թե տեսակետները նույնական են։

Պետք է այս թեմայով արտահայտվեն նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները, բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակային դաշտում են գործում։ Պետք է բոլորը խոսեն առանց ձևականությունների և լղոզվածության։

Ինձ համար մեկ բան հստակ է՝ մենք 1997–1998–ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը։ Այն ժամանակվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևն անընդունելի է։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք։ Սակարկման ենթակա տարածքներ չունենք։

Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով և հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն։ Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998–ին այն քարոզողի ճակատագիրը։ Հաղթանակը չի՛ վաճառվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>