Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 3-րդ

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ, 2-րդ մասն՝ այստեղ։

Հայ ժողովրդի պատմությունը մենք սովոր ենք դիտարկել առանց վերլուծելու հարևան երկրներում և առհասարակ աշխարհում տեղի ունեցող գործընթացները: Նույնը հիմա է կատարվում ու արդյունքում մենք չենք կարողանում հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու ամեն ինչ պայմանավորում ենք միայն այս կամ այն գործչի անհատական հատկություններով: Իրականում յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունները և այս կամ այն որոշումները շատ դեպքերում պայմանավորված են աշխարհքաղաքական ու միջազգային զարգացումներով:

Ռոբերտ Քոչարյանի շրջան

Մինչ քննարկելը Քոչարյանի շրջանի քաղաքականության և որպես հետևանք քաղաքական քարոզչության առանձնահատկությունները, մի փոքր անդրադառնանք Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Քոչարյանը նախագահ է դարձել 1998-ին: Այդ ժամանակ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում: 1997-ին ստեղծվում է GUUAM (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությունը, որի նպատակն էր Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանել այդ երկրները, սակայն Ադրբեջանի ներկայությունը, ինչպես նաև Թուրքիայի մեծ հետաքրքրությունն այդ կազմակերպության հանդեպ, լուրջ մարտահրավեր էր Արցախին և, բնականաբար, Հայաստանին: 1998-ին Անկարայում կնքվում է Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության մասին պայմանագիրը։ Այդ արարողությանը մասնակցում էին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարի մասնակցությամբ: Դա աշխարհքաղաքական պրոյեկտ էր, որը պետք է ազդեր տարածաշրջանի աշխարհքաղաքական դասավորության վրա:

Էներգակիրների ուղիները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև աշխարհքաղաքականության վրա։

1999-ին սկսվում է Չեչենական երկրորդ պատերազմը: Չեչեններին ակնհայտորեն աջակցում էր Արևմուտքը, Թուրքիան և անգամ Ադրբեջանը: Դա նույնպես իր ազդեցությունն ուներ տարածաշրջանի աշխարհքաղաքական զարգացումների վրա: Հիշենք վերջերս Սիրիայում ռուս-թուրքական լարվածության ժամանակ Էրդողանի այն սպառնալիքը, որ ոտքի կբարձրացնի Ռուսաստանում բնակվող 25 միլիոն մուսուլմաններին։ Թուրքիան դա փորձում էր անել Չենենական պատերազմի ժամանակ, ինչպես նաև անում էր 19-րդ դարում տեղի ունեցող Կովկասյան պատերազմների ժամանակ։ Դա մեզ հասկանալի է դարձնում Արցախի դերը Ադրբեջանին ու Թուրքիային միմյանցից տարանջատելու առումով, նաև դրանում շահագրգռված երկրների շարքը նույնպես դժվար չէ բացահայտել։

Բնականաբար, այդ ֆոնին Արցախի հարցի ակտիվացում է սկսվում և «միջազգային հանրությունը» փորձում է այդ խնդիրը լուծել Հայաստանից զիջումներ կորզելու միջոցով։ Հիշեցնենք, որ այդ թեզով էին հանդես գալիս Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները։ Դա ենթադրում էր նաև «միջազգային հանրության» կողմից նրանց աջակցություն Հայաստանում քաղաքական փոփոխությունների համար։

Այդ ամենը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղման գործընթաց էր, ինչը ենթադրում էր Թուրքիայի դերակատարման մեծացում Հարավայի Կովկասում, իսկ գուցե նաև հետագայում՝ Հյուսիսայի Կովկասում։ 2003-ին Վրաստանում տեղի է ունենում «Վարդերի հեղափոխությունը», ինչի արդյունքում ավելի է մեծանում Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։

Սակայն, զուգահեռաբար, փոփոխություններ են սկսվում նաև Ռուսաստանում։ 1999-ին Պուտինը նշանակվում է Ռուսաստանի կառավարության ղեկավար, 2000-ին՝ ընտրվում է նախագահ։ 1999-ին, ինչպես նշել էի, սկսվում է Չեչենական երկրորդ պատերազմը։

Պուտինի իշխանության գալով սկսվում է փոխվել Ռուսաստանի քաղաքականությունը։ Դա դիրքերի վերականգնման շրջանն էր և, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում նույնպես սկսվում են քաղաքական փոփոխություններ։ Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցում զիջման փուլային քաղաքականությանը փոխարինում է Քոչարյանի կոշտ դիրքորոշման քաղաքականությունը։ Դա Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների զուգահեռ գործընթացն էր։ Պուտինի այդ քաղաքականության հայաստանյան պարտնյորը Քոչարյանն էր։ Հայաստանի «լիբերալ» շրջանակների ընդդիմախոսը «պետական ազգայնականներն» էին՝ ի դեմս Քոչարյանի գլխավորած իշխանության։ Այդ ամենը զուգահեռ գործընթացներ էին և պատահական չէ, որ Պուտինը Քոչարյանին մինչ այժմ համարում է իր մտերիմ ընկերն ու վստահելի գործընկերը։

Տնտեսության համար նույնպես բարենպաստ միջավայր էր ստեղծվել, մինչ 2008-ի տնտեսական ճգնաժի սկսվելը դեռ ժամանակ կար։ Որքան էլ տարօրինակ չլինի, ռուսական ծագման ներդրումներին զուգահեռ Հայաստան են գալիս նաև արևմտյան ներդրումները, մասնավորապես Քըրք Քրքորյանի բարեգործական ծրագրերը, որոնք առանց ԱՄՆ կառավարության թույլտվության հնարավոր չէր։ Այդ ժամանակաշրջանում կարծես թե Հայաստանի հանդեպ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը լոյալ վերաբերմունք էին ցուցաբերում։ Որքան էլ տարօրինակ չլինի, տարբեր հարցերում կոշտ գործչի իմիջ ունեցող Քոչարյանը նախագահի երկու ընտրություններն էլ երկու փուլով է անցել, ինչն աննախադեպ է հայ իրականության համար։ Կրոնական ազատությունների հարցերում էլ ամենամեղմ դիրքորոշումն ուներ, ինչը մինչ այդ ու դրանից հետո միշտ խնդրահարույց է եղել Հայաստանում։ Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ֆոնին էին տեղի ունենում Արցախի խնդրում ամենամեծ ճնշումները Հայաստանի վրա, և դա հասկանալի էր վերը թվարկված դեպքերի առումով։

Հիմա քննարկենք այդ ժամանակվա պետական քարոզչության և հակաքարոզչության խնդիրները։

Քարոզչություն և հակաքարոզչություն

Ինչպես նշել էի, առանց պետական քարոզչության պետությունը հեռանկար չունի և չի կարող համախմբել հանրությանը ազգային ծրագրերի շուրջ, առավել ևս չի կարող լինել քաղաքական հեռանկար ցանկացած գործչի ու քաղաքական միավորի համար։ Չնայած նրան, որ Քոչարյանն ուներ Հայաստանի համար աննախադեպ տնտեսական հաջողություններ, իսկ Արցախի խնդրում կոշտ դիրքորոշում, ինչն այն ժամանակվա իրադարձությունների ֆոնին որոշիչ էր, նա չկարողացավ ստեղծել քաղաքական միավորում։

«Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսն ապաքաղաքական էր։ Դրա մեջ նաև պոպուլիզմ կար, ինչը ներհատուկ չէր Քոչարյանի կառավարման ոճին և դրանով իսկ զարմանալի էր, որ այդպիսի բանաձև էր ընտրվել։

Քոչարյանը, լինելով նախագահ, խորհրդարանում ներկայացված չէր քաղաքական կուսակցությունով։ Նա խաղում էր քաղաքական կուսակցությունների միջև բալանս ապահովելու վրա։ Նույն իշխող Հանրապետական կուսակցությունը նույնպես միասնական թիմ չէր, որտեղ կային հին հանրապետականները և Սերժ Սարգսյանի կողմից նոր անդամագրվածները։ Ըստ էության բոլորին էլ ձեռնտու էր, որ լինի առանձին վերցրած մեկ քաղաքական ուժի հետ չկապված ու արբիտրի գործառույթ կատարող նախագահ։ Այդ դեպքում մյուսները հետագայում քաղաքական շանս էին ստանում։

Քոչարյանի իշխանությունը կաղում էր քարոզչության հարցում։ Ներքին կյանքում շեշտը դրված էր տնտեսության վրա, սակայն քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ինստիտուտների կայացման հարցը գրեթե անտեսված էին։

Պետական քարոզչության բացակայության պայմաններում այն ժամանակվա ընդդիմության հակաքարոզչության թեզերը բավականին պրիմիտիվ էին և բաժանարար գծերի վրա էին կառուցվում՝ «հայաստանցի-ղարաբաղցի», «երևանցիների» իրավունքը իշխող էլիտա լինելու համար, նաև «Մեղրու տարբերակի» մասին խոսակցությունները։ Շեշտը դրվում էր նաև «թալանի» վրա, ինչը 1990-ականների վայրի կապիտալիզմի ժառանգությունն էր։

Նախագահի քաղաքական կազմակերպության բացակայության պայմաններում չէին գործում նաև «սոցիալական լիֆտերը», և բազմաթիվ ամբիցիոզ և ընդունակ անձինք կառավարման ապարատում զրկված էին ապագայի հեռանկարից։

«Սոցիալական արդարության» առումով նույնպես հանրության մոտ խնդիրներ էին առաջանում։ Մինչդեռ սոցիալական արդարության զգացողություն ներշնչելը ցանկացած իշխանության ամենակարևոր նպատակը պետք է լինի։

Չնայած բազմաթիվ արտաքին քաղաքական ու տնտեսական հաջողություններին, պետական քարոզչության ոչ բավարար մակարդակը և քաղաքական իմիջի վրա ուշադրություն չդարձնելը Քոչարյանի համար ճակատագրական նշանակություն ունեցան հետագայում։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>