Թբիլիսիի հոգևորականներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող ռուսական եկեղեցու հոգևորականներից Յոննա Բոգոսլովին տեղափոխել են հիվանդանոց, երբ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Հիվանդանոց են տեղափոխվել նաև նրա հետ շփում ունեցած եկեղեցու 4 սպասավորները և նրանց ընտանիքի անդամները, գրում է Палитраньюс-ը:
Աղբյուրի համաձայն՝ հիվանդ հոգևորականը մասնակցել է Սուրբ Հարության տոնին նախորդող եկեղեցական երկու ծեսերին:
Քանի որ վարակված հոգևորականի քույրը հիվանդանոցներից մեկում որպես բուժքույր է աշխատում, չի բացառվում, որ վարակի աղբյուրը հոգևորականի քույրն է: Ներկայումս պարզվում է վարակի աղբյուրը:
Zham.am