Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ Թբիլիսիի ժամանակով 08:48-ին 3,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնը գտնվել է Ախալցխայի մոտ։
Zham.am