Թուրքիայում կարանտինի կանոններին չհետևող 87 մարդ տուգանվել է
Թուրքիայի Սիվաս (պատմ․ Սեբաստիա) նահանգում առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 87 քաղաքացու վարչական տուգանք է նշանակվել։
Սիվասի նահանգապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտասահմանից վերադարձած 135 անձի նկատմամբ սահմանվել էր կարանտինային ռեժիմ։ Վերջիններս 14 օր պետք է ինքնամեկուսացվեին և դուրս չգային փողոց։
Ստուգայցերից հետո պարզ է դարձել, որ նշյալ քաղաքացիներից 87-ը չեն ենթարկվել կանոններին և դուրս են եկել իրենց տներից։
Նրանք ենթարկվել են վարչական տույժի և տուգանվել (3․150 թուրքական լիրա - 236.000 դրամ)։
Նշվում է, որ 65-ից բարձր տարիքի 327 անձ փողոց դուրս գալու արգելքին չենթարկվելու համար զգուշացվել է, իսկ երկրորդ անգամ այդ կանոնը խախտելու դեպքում կտուգանվենն վերոհիշյալ գումարի չափով։