Վրաստանում ևս 5 մարդ է բուժվել կորոնավիրուսից
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Վրաստանում ևս հինգ մարդ է հաղթահարել կորնավիրուսը և դուրս գրվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Հիվանդանոցներում, սակայն, բժիշկների հսկողության ներքո շարունակում է մնալ ևս 233 մարդ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ինչ վերաբերում է 3 առողջացած հիվանդներին, ըստ նրա, առաջնորդվելով այն բանով, որ նրանց մոտ եղել է թոքաբորբ, թողել են կլինիկայում՝ հետագա հետազոտության համար: Եթե հիվանդների առողջական ցուցանիշները լինեն նորմայի սահմաններում, դուրս կգրվեն արդեն այսօր:
Մարտի 23-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 54 է: 3 254 մարդ շարունակում է մնալ կարանտինում, 233-ը ՝ հիվանդանոցում:
Zham.am

