Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Համատարած հաշվառման հաշվետվություն․ որքան «անպաշտպան» են մեր գյուղացիները

Օրենսդրական ու կորոնավիրուսային այս օրերին տնտեսությունն անդորրի մեջ է: Հետևաբար վերլուծության նյութ համարյա չկա: Ազգային դրամի դանդաղ արժեզրկման ցանկացած վերլուծություն այս օրերին կարող է կամայական ընկալում ունենալ: Եթե անգամ հիմնավորես, որ կանխատեսելի արժեզրկումը դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական գործընթացների վրա: Ուստի այս օրերին շատ ավելի նպատակահարմար է անդրադառնալ «անմեղ» թեմաների: Հնարավորինս անմեղ: Գյուղատնտեսության չափ անմեղ:

Ի վերջո հետաքրքիր է չէ՞, թե ինչու այդքան էժանացավ հավկիթը: Հատկապես, որ արդեն հասանելի է «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ» հաշվետվությունը: Եթե այս օրերին Վիճկոմի հրապարակած հաշվետվությունը «չի հակասել» արտակարգ իրավիճակին, ուրեմն այն ներկայացնելը ևս չի հակասի: Սկզբից նշենք, որ 2018թ․ գյուղատնտեսական համարյա բոլոր կենդանիների քանակական անկման տարի էր: Իսկ անցած տարի հակառակը՝ քանակական որոշակի աճ կա: Գյուղկենդանիների առանձին տեսակների պարագային գրանցված աճը դեռ զիջում է 2017-ի թվաքանակներին: Բայց առանձին դեպքերում 2017-ի ցուցանիշը գերազանցել է: Դիտարկենք կոնկրետ:

Գյուղկենդանիների հաշվառման մեջ վիճակագրությունը «պահանջում է» առանձին ներկայացնել կենդանատեսակի մայրական կազմի քանակը: Օրինակ, խոշոր եղջերավորների ցանկի մեջ առանձին նշվում է կովերի քանակը: Պատճառը պարզ է՝ մայրական կազմի քանակի համադրում-վերլուծությամբ կարելի է ստույգ գնահատել աճի կամ կրճատման տենդենցները: 2018թ․ հունվարի մեկին կովերի քանակը մոտ 266 հազար էր: 2019-ի հունվարի 1-ին՝ 254 հազար, իսկ այս տարվա հունվարի 1-ին՝ 251.7 հազար: Նկատելի է, որ կրճատումը չի հաղթահարվում: Փոխարենը խոզերի վիճակագրությունը բարգավաճում է: Նույն ժամանակահատվածներում խոզերի գլխաքանակի հետևյալ թվեր են հրապարակվում. 2017՝ 167 հազար, 2018՝ 197 հազար, 2019-ին՝ 223.2 հազար: Այստեղ աճն ակնհայտ է: Ոչխարների գլխաքանակը ևս այս տարվա սկզբի ցուցանիշով համադրելի է 2017-ի թվաքանակի հետ: Նման կամ համադրելի տվյալներ կան նաև թռչունների վիճակագրության տվյալներում: Ընտանի թռչունների մեջ առանձին հաշվարկով ներկայացվում է ածան հավերի քանակը: Գյուղկենդանիների գլխաքանակի վիճակագրությունը ներկայացվում է երկու հիմնական բաժանումով՝ գլխաքանակը գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում և առանձին գյուղացիական տնտեսություններում: Այս բաժանումը հնարավորություն է տալիս տեսնել, թե որքան «անպաշտպան» են մեր գյուղացիական տնտեսությունները: Ավելի պարզ ասած՝ գյուղացիները:

Մեր գյուղատնեսության ոլորտի չինովնիկներն ու գյուղվարչությունները, որպես կանոն խուսափելով պատասխանատվությունից, երբեք խորհրդատվական ծառայություններ չեն մատուցում: Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները, բնականաբար, հատուկ մասնագետների խորհրդատվությամբ կարողանում են կանխատեսել շուկայում ընթացող գործընթացները: Իսկ պարզ գյուղացին՝ ոչ: Գյուղացին նկատելով, որ մի տարի եկամտաբեր է դառնում որոշակի գյուղմթերք (օրինակ, որևէ բանջարեղեն)՝ ունեցած միջոցները ներդնում է այդ գյուղմթերքի արտադրության մեջ: Արդյունքում կորցնում է՝ շուկայի գերհագեցածության ու գնանկման պատճառով: Դա են ապացուցում թվերը: 2017թ․ ածան հավերի քանակը մոտ 2.6 մլն էր: 2018-ին՝ 2.7 մլն: Գյուղացիական տնտեսություններում 2017-ին 1.6 մլն ածան հավ կար: 2018-ին նվազել էր՝ 1.4 մլն: Այսինքն քանակն ավելացել էր թռչնաբուծարանների հաշվին: Որովհետև ձվի թանկացումը հաշվարկելի էր: Այս տարվա սկզբում գյուղացիական տնտեսություններում կա 1.6 մլն գերազանցող քանակի ածան հավ: Աճը նախորդ տարվա համեմատ 10 տոկոս է: Այդ աճի արդյունքում հավկիթի գերարտադրությունը փլուզեց գները ներքին շուկայում (թռչնաբուծարանների թվաքանակի 0.9 տոկոսանոց աճը մեղմեց բացասական էֆեկտը):

Ահա այսպես է պարզ գյուղացին փորձում մենակ լուծել իր հոգսերը: Գյուղացիության ոլորտի կառավարիչներից անկախ: Եթե, իհարկե, այս պնդումը խուճապ հարուցելու միտում չի պարունակում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>