ԵԱՀԿ-ն դադարեցնում է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքները
Դիտել նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Արևմուտքը ստիպված ճանաչեց Վրաստանի ընտրությունները իրավական մասով, սակայն կշարունակի քաղաքական պայքարն՝ ընդդեմ իշխանության
Ադրբեջանը հաստատել է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երևանյան հանդիպմանը
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:
«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,-ասել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:
Աղբյուրը՝ tert.am

