«Կորոնավիրուսը սկսում է տարածվել Վրաստանի տարածքում»․ Վրաստանի վարչապետ
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
«Մենք չպետք է խեղաթյուրենք օբյեկտիվ իրականությունը՝ կորոնավիրուսը սկսում է տարածվել Վրաստանի ներսում, և մեր բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դրան»,- այս մասին Rustavi 2-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։
Մինչև մարտի 17-ը Վրաստանում արդեն իսկ հայտնաբերվել է 34 հաստատված դեպք, որից 2 դեպք կապված են Իրանի հետ, մեկը՝ Իսպանիայի, իսկ մնացածը՝ Իտալիայի: Այսօր հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկի վարակի աղբյուրն անհայտ է: «Երկրում սկսվում է ներքին տարածում, և մեր բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն, ինչը նշանակում է՝ վարակվածների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայի համաձայն»,- նշել է Գախարիան։
Zham.am