Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է։ Այս մասին հայտնում է Aliq․ge-ն:
Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք, ինչը նշանակում է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացու մոտ կորոնավարակ չկա։ Սակայն բժիշկը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում պացիենտը ևս մեկ թեստավորում պետք է անցնի՝ կորոնավարակն ամբողջությամբ բացառելու նպատակով։
«Գիտեք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, երեկ անցկացված թեստավորման արդյունքները բացասական են եղել, առաջիկայում կանցկացվի երկրորդ թեստավորումը, և եթե այս անգամ էլ բացասական արդյունք գրանցվի, վստահաբար կարող ենք ասել, որ պացիենտն առողջացել է։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի»,-ասել է Էզուգբայան։
Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Վրաստան էր եկել Իրանից։