Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Մետաղական հանքագործության ծավալները

Հանքարդյունաբերության նկատմամբ մենք երկակի վերաբերմունք ունենք։

Հասարակության մի մասը, որ իրեն «կանաչ» է համարում, ժխտողական վերաբերմունք ունի։ Նրանց կարծիքով, հանքարդյունաբերողները կեղեքում են երկրի ընդերքը։

Հասարակության իրեն «կանաչ» չհամարող հատվածը հանքարդյունաբերությունը ընկալում է որպես տնտեսության ոլորտ։ Ոլորտ, որ հավասարակշիռ վերաբերմունքի պարագային կարող է նույնպիսի բարիք լինել, ինչպես տնտեսության որևէ այլ ոլորտ։

Հասարակական-քաղաքական կյանքում հանքարդյունաբերության դեմ, որպես կանոն, ընդդիմությունն է հանդես գալիս։ Հաջող աշխատելու պարագային նրանք կարողանում են հասարակական բացասական վերաբերմունք ձևավորել տնտեսության այս ոլորտի նկատմամբ։ Հետևաբար հանքագործական արդյունաբերության արտադրանքի վիճակագրության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։

Մեր արդյունաբերական կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վիճակագրությունը նույնպես հակասական վերաբերմունք ծնեց, որովհետև այն արձանագրել էր աննախադեպ աճ։ 2020-ի հունվարին պղնձի խտանյութի արտադրության ոլորտում աճը կազմել էր 148․1 տոկոս, ցինկի խտանյութինը՝ 143․3։ Մոլիբդենի խտանյութի կորզման աճը անհավանական՝ 190 տոկոս էր արձանագրել։ Ուստի հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր մետաղագործական արդյունաբերության ոլորտում։ Դիտարկել՝ առանց «քաղաքականամերձ» բառապաշարի։ Դիտարկել հանքարդյունաբերության ծավալները երեք մետաղական՝ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի օրինակով։ Դիտարկել վերջին հինգ տարիների տվյալները համադրելով։

Գծապատկեր 1-ը հստակեցնում է հետևյալը։ Պղինձ ամենաշատը արդյունահանել ենք 2017թ․՝ 429 հազար տոննա։ Հաջորդ տարվա՝ 2018-ի անկումը կարելի է համարել պատահականություն։ Որովհետև 2019-ին ավելի մեծ արդյունահանում է արձանագրվել, քան 2016 և 2015թթ․-ին։ Ցինկի խտանյութի արդյունահանման տվյալներից ակնհայտ է, որ ամենամեծ ծավալն արձանագրվել է 2015-ին։ Հետո 2016-ին՝ կտրուկ անկում արձանագրվել, ապա շարունակում է աճել։ Նույնիսկ 2018-ին, երբ «հակահանքահումքային» տրամադրությունները տիրապետող էին թե՛ հասարակական զգացում-գիտակցության մեջ, թե՛ իշխանական շրջանակներում։ Բնապահպանական բոլոր ուժերի անհանդուրժողական վերաբերմունքի պատճառով թվում էր, թե ոլորտը պարզապես ոչնչանալու է։ Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների օրինակի՝ մենք ոչ թե պահանջում էինք, որ հանքահումքային արդյունաբերության աշխատանքները կանոնակարգվեն, այլ՝ արգելվեն։ Չէինք պահանջում, որ ոլորտում հնարավորինս նոր ու անվտանգ տեխնոլոգիաներ ներդրվեն, որ ոլորտի հասույթից միջոցներ հատկացվեն բնապահպանական խնդիրների կարգավորման համար։ Ամուլսարի օրինակի նման բացասական վերաբերմունք կար ողջ հանքարդյունաբերության ու մասնավորապես մետաղագործական արդյունաբերության հանդեպ։ Իշխանությունները, հիշելով իրենց ժխտողական (նախկին ժխտողական) վերաբերմունքը, փորձեցին կիսաբերան ակնարկել Ամուլսարի վերագործարկման մասին։ Հետո նահանջեցին։ Բայց գծապատկեր 3-ից նկատելի է, որ իշխանություններն այս ոլորտի հարցերում վերջնական կարծիք ու կողմնորոշում չունեն։ Որովհետև մոլիբդենի արդյունահանման տեմպերը տարին տարվա վրա աննախադեպ են, պատմական և այլն․․․

Այն, որ մետաղագործական արդյունաբերությունը շարունակում է նույն տեմպով աճել այս տարի, նկատելի է արդյունաբերության հունվարին արձանագրված բնեղեն արտահայտությամբ տվյալներից։ Իշխանություններն այս թվերով առայժմ չեն հպարտանում։ Խառնակ ժամանակներ են․ կորոնավիրուսի հետևանքով մեր հանքարդյունաբերությունը հնարավոր է՝ կորցնի իրացման շուկաները։ Չինաստանն, օրինակ, աշխարհում արդյունահանվող պղնձի 50 տոկոսի սպառողն է։ Այդ դեպքում տնտեսության այս ոլորտի կրճատումը իշխանությունները կհամարեն իրենց հմուտ ղեկավարման արդյունք։ Բայց սա համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պարագային։ Առայժմ կարելի է չնկատելու տալ հանքարդյունաբերության թվերի աճը, որ բյուջեի մուտքերի լուրջ աղբյուր է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Գծապատկեր 1․ Պղնձի խտանյութի արդյունահանում 2015-2019 թթ․, հազար տոննա

Գծապատկեր 2․ Ցինկի խտանյութի արդյունահանում 2015-2019 թթ․, տոննա

 

Գծապատկեր 3․ Մոլիբդենի խտանյութի արդյունահանում 2015-2019 թթ․, տոննա

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>