Թուրքիայից ԱՄՆ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Թուրքիայից ԱՄՆ մեկնած 86 տարեկան մի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը։
Լրագրողների հետ զրույցում նահանգում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին տեղեկություններ հրապարակած Հոգանը նշել է, որ Մերիլենդում Covid-9 վիրուսով վարակվածության երկու նոր դեպք է հայտնաբերվել։ Վիրուսակիր քաղաքացիներն այս պահին գտնվում են կարանտինում։
Ավելի վաղ ԱՄՆ Մերիլենդ նահանգում կորոնավիրուսի ևս 3 վարակակիր էր հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Թուրքիայից Սինգապուր մեկնած ուղևորներից մեկի մոտ ևս կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Պարզվել էր, որ այդ վարակված անձը Թուրքիայի քաղաքացի չէ․ նա Ստամբուլ էր եկել այլ երկրից՝ Սինգապուր մեկնելու նպատակով։