Ընտրվել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» 2-րդ նախագահը
Մարտի 2-ին Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միությունը» Յեդիքուլեի (Պոլսի թաղամասերից) Սուրբ Փրկիչ հիվանդանոցում դռնփակ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընտրել են միության 2-րդ նախագահին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, միայն նիստի սկզբում է լրագրողներին թույլ տրվել լուսանկարել։
Միության երկրորդ նախագահ է ընտրվել Ստամբուլի հայկական Քարագյոզյան վարժարանին կից որբանոցի հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը։
«Հայկական համայնքների միությունը երկար ժամանակ անց հավաքվել է նախագահ Պետրոս Շիրինօղլուի և 2-րդ նախագահ Տիգրան Գյուլմեզգիլի գլխավորությամբ։ Մեր հիմնադրամներն ակտիվ մասնակցություն են ունեցել նիստին։ Նիստի օրակարգային թեման եղել է համայնքային ընդհանուր խնդիրները, որոնց շուրջ եղել են խորհրդակցություններ»։
Նշվում է, որ ներկայիս փուլում աշխատանքային ժամանակացույցի մասին միության ղեկավարները կծանուցվեն Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հանդիպումից հետո։