ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Դիտել նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Արևմուտքը ստիպված ճանաչեց Վրաստանի ընտրությունները իրավական մասով, սակայն կշարունակի քաղաքական պայքարն՝ ընդդեմ իշխանության
Ադրբեջանը հաստատել է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երևանյան հանդիպմանը
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

