Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա

Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի  նախագահի թեկնածու Վիտալի  Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ:

-Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային  թշնամություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Դուք միշտ կոշտ քննադատել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա արցախցին ինքնուրույն ընտրություն պետք է կատարի։ Եթե ուժի մեջ են վարչապետի հնչեցրած կոնսենսուսները, ապա գերակայողը ազատ կամարտահայտումը պետք է լինի՝ առանց որևէ միջամտության։

- Վերլուծական շրջանակներում հնչում են մտահոգություններ այն մասին, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները բավականին լարված են անցնելու, նախագահի 14 թեկնածու է գրանցվել: Այս առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ուղիղ ազդեցություն ունենալ գործընթացի վրա:

-Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումով: Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար բավականին մեծ թիվ է: Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ևս աննախադեպ է:

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ  կոմերցիոն բաղադրիչով: Անթույլատրելի է, բառիս բուն և փոխաբերական իմաստով, առևտրի մեջ մտել ընտրողի կամ որևիցե այլ քաղաքական ուժի հետ: Փորձ է արվում նաև ատելության մթնոլորտ սերմանել և հանրությանը պառակտել, ինչը ևս անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արհեստածին  բաժանումը չպառակտի Արցախը: Մենք թեժ փուլում ենք: Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը: Արտաքին մարտահրավերները լուրջ ու իրական են, ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով  Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք:

Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոռեկտ պայքար: Մենք կարող ենք բանավեճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա: Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար: Հետևաբար՝ չարժե փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ: Անկախության միջազգային ճանաչման ձգտող Արցախին ինքնուրույն ղեկավար է պետք, այլ ոչ թե դրածո և հազար ու մի ազդեցությունների տակ գտնվող մարդ, նաև՝ ռազմական գործից հասկացող մարդ։ Մենք չենք կարող Արցախում ունենալ բանակից հեռու ու պատերազմից անտեղյակ իշխանություն: Տնտեսվարների կամ գեղեցիկ խոսքեր հնչեցնող քաղաքական գործիչների ղեկավար դառնալու ժամանակը դեռ կգա, բայց հիմա մենք այլ վիճակում ենք։

Հայաստանի ու Արցախի հարաբերությունները արդյունավետ և մեր երկրի անվտանգությանը նպաստող կլինեն ոչ թե Արցախում կամակատար, այլ ինքնուրույն ղեկավար ունենալու պարագայում։  
-Չնայած ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, բայց որոշում կայացրեց Մասիս Մայիլյանին սատարելու վերաբերյալ, այս մասին ի՞նչ  տեսակետ ունեք:

-Դա իրենց իրավունքն ու ընտրությունն է: Մեկնաբանության կարիք չկա։

- Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հարցում ներկայիս բանակցային գործընթացը, Դուք արձագանքել էիք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության հանձնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկմանը, ասել էիք՝ Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրել է ԼՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն՝ այն տարբերակը, որն անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Ձեր կարծիքով՝ հայկական կողմի համար ոչ ցանկալի լուծումներից ինչպե՞ս կարելի է խուսափել:

-Պաշտոնական Երևանի  դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի: Հստակության բացակայությունը լկտիացնում է Ալիևին: Բանակցությունները արդյունքներով պետք է գնահատել։ 1996-ին Լիսաբոնում վատ արդյունք ստացանք, քանի որ բոլորը Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում։ 1998-ի իշխանափոխությունից հետո մեր բոլորի համառ ջանքերի շնորհիվ  դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց, իսկ 2007-ին  առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել: Մադրիդյան սկզբունքները ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այստեղ էլ կան շատ վիճելի ու անընդունելի կետեր, և մենք մեր  ուզածին դեռ չենք հասել, բայց կարևորը, որ լիսաբոնյան էջը փակվել է։ Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն, բայց դա հնարավորություն է, որ հետո կարողանաս քո ուզած առավելագույնին հասնել: Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետևել: Ալիևը մեր կողմից վաղուց մերժված փուլայինին կողմ արտահայտվեց, բայց Փաշինյանից հակադարձում չստացավ։ Լռությունը համաձայնությա՞ն նշան է։ Չգիտեմ։ Եթե փուլայինն է քննարկվում, ուրեմն մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Իսկ դա վատ է։

Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի եղել և չի լինելու Ադրբեջանի Հանրապետության կազմում: Սա թող Ալիևն իր ականջին օղ անի և հանկարծ պատրանքների մեջ չընկնի: Իրենք 90–ականների սկզբում էլ  մի պահ ոգևորվել էին, բայց հետո մեր բանակը ամեն ինչ տեղը դրեց։

Պետք է անհապաղ կյանքի կոչել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգ-Վիեննա-Ժնև պայմանավորվածությունները. այն է՝ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Այս թեման ամբողջությամբ դուրս է եկել քննարկումների դաշտից, ինչը չի բխում մեր շահերից։

Բանակցությունը բանակցություն, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան հզոր կլինեն Հայաստանը և Արցախը, ինչքան միասնական, այլ ոչ թե պառակտված ու թշնամացած կլինի մեր հասարակությունը։ Ամեն ինչ կախված է նաև տնտեսության զարգացումից, ներդրումներից, մարդկանց բարեկեցության մակարդակից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>