«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

Բարեհնչյուն ու էկոլոգիապես մաքուր դարձնելու, աղմուկը խլացնելու համար ՝ Շոու մաստեր

«Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է ճարտարապետական ակուստիկայի խնդիրներով: Իր գործունեության ընթացքում այս ընկերությունը կարգաբերել է Երևանի մի շարք հայտնի համերգասրահների ակուստիկ միջավայրը, լուծել բազմաթիվ ռեստորանների, գրասենյակների, երաժշտական ստուդիաների և այլ հասարակական վայրերի ակուստիկայի և ձայնամեկուսացման խնդիրները. ընդհանուր առմամբ կյանքի է կոչել 100-ից ավելի նախագծեր: «Շոու մաստեր» ընկերությունը լավագույնս տիրապետում է բոլոր այն գիտելիքներին ու գործիքներին, որոնք անհրաժեշտ են ձայնը բարեհնչյուն ու էկոլոգիապես մաքուր դարձնելու, աղմուկը խլացնելու համար: Ճարտարապետական ակուստիկայի բարդ ու հետաքրքիր աշխարհի մասին զրուցել ենք ընկերության հիմնադիր ղեկավարներ Զորիկ և Արտյոմ Սահակյանների հետ: 

- Ի՞նչ է ճարտարապետական ակուստիկան: Եվ ընդհանրապես, մի՞թե հնարավոր է ձայնը «նախագծել»:

- Իհարկե, ոչ միայն հնարավոր է, այլ նաև պարտադիր: Եվ հենց դրանով էլ զբաղվում է ակուստիկ ինժեները: Ճարտարապետական ակուստիկան ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը տարբեր միջավայրերում (օդ, բետոն, տարբեր տեսակի նյութեր), մակերեսների կողմից դրանց կլանումն ու անդրադարձումը, անդրադարձների ազդեցությունը խոսքի և երաժշտության լսելիության վրա: Լավ ակուստիկ միջավայրը նախագծվում ու հաշվարկվում է այնպես, որ անհրաժեշտ ձայները ընդգծվեն, իսկ անցանկալի ձայները խլացվեն: Ի դեպ նախագծման համար պետք է անպայման իմանալ շինարարական նյութերի և կոնստրուկցիաների ակուստիկ տվյալները՝ մի կողմից տարբեր նյութերի ակուստիկ տվյալները համադրելու համար, մյուս կողմից տարածքի ակնկալվող ակուստիկ հատկություները հաշվարկելու համար:

- Ի՞նչ տարածքներ են առավելապես նախագծում ակուստիկ ինժեներները սովորաբար:  

- Սովորաբար մեզ դիմում են ակուստիկ միջավայրի կարգաբերման կամ տարածքների ձայնամեկուսացման-ձայնակլանման խնդիրներով, որոնց թվում, օրինակ, մեծ թվով ռեստորաններ և համերգասրահներ, դահլիճներ: Վերջին շրջանում ավելի հաճակաի է դարձել նաև կինոթատրոններ, լսարաններ, նիստերի սենյակներ, ձայնագրման ստուդիաներ, գրասենյակներ, արտադրամասեր: Դա խոսում է այն մասին, որ գնալով մեր երկրում նույնպես արժևորվում են միջազգայնորեն ընդունված չափանիշները, որոնք վերջին հաշվով միտված են մարդու կյանքի որակի բարձրացմանը: Ընդհանրապես շրջակա միջավայրում աղմուկի ավելացմանը զուգահեռ ավելանում է ձայնամեկուսացման-ձայնակլանման պահանջ ունեցող տարածքների թիվը՝ հիվանդանոցներ, հյուրանոցներ, սպորտային համալիրներ, խաղասրահներ և բնակելի տներ: Կարելի է ասել՝մենք այնտեղ ենք, որտեղ կարևոր է մարդու անդորրը, բարեհնչյուն միջավայրի առկայությունը:

- Իսկ շինարարության կամ վերանորոգման ո՞ր փուլում պետք է ակուստիկ խնդիրները լուծվեն:

- Մենք հակված ենք տարանջատել այս հարցադրումը: Շինարարության ժամանակ պետք է հենց սկզբից ճարտարապետական նախագծման փուլում դիմել, որպեսզի նախագծում արդեն ընդգրկվեն ձայնամեկուսացման-ձայնակլանման համար անհրաժեշտ նյութերը, մշակվեն դեկորատիվ և ակուստիկ ինտերիերի համալիր լուծումները, իսկ վերանորոգման փուլում՝ սկսելուց առաջ: Գոնե խորհրդատվության համար մեզ դիմելը անհրաժեշտ է: Հենց ճարտարապետի, դիզայների և ակուստիկ ինժեների առողջ համագործակցության արդյունքում են ստեղծվում ձայնային կատարյալ հարմարավետ միջավայր ունեցող գլուխգործոցներ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ակուստիկան հաճախ չնախատեսված ծախս է դիտարկվում, ընդունված չէ ակուստիկ խնդիրները լուծել դեռ նախագծման փուլում, շատերը դիմում են արդեն կառուցված, ներքին հարդարման աշխատանքներն իրականացված տարածքների ակուստիկայի հղկման համար: Մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նախօրոք ձայնամեկուսացման նախագիծ ունեցող պատվիրատուն միշտ ավելի շահեկան դիրքում է լինում թե՛ շինարարության արագության, թե՛ ակնկալվող արդյունքի ստացման առումով: 

- Իսկ եթե արդեն «Շոու մաստերին» հրավիրել են ներքին հարդարման աշխատանքներն իրականացրած սրահի ակուստիկան շտկելու համար, հնարավո՞ր է այնպես անել, որ չտուժի ճարտարապետի կամ դիզայների մտահղացումը, չխախտվի ներքին հարդարումը:

- Այո՛, հնարավոր է, բայց որոշակի վերապահումներով: Դրանք կապված են մեր, դիզայների և պատվիրատուի հետ ընդհանուր համագործակցության և դրա արդյունքում ընդհանուր հայտարարի գալու հետ: Մեր կողմից առաջարկվող լուծման տարբերակները պետք է ընդունելի լինեն և՛ դիզայների, և՛ պատվիրատուի կողմից: Նման դեպքերում մենք միշտ կարողանում ենք գտնել համադրելի լուծումներ: Ակուստիկ ինժեների խնդիրներից մեկն այնպիսի ակուստիկ նյութեր ընտրելն է, որոնք մի կողմից կատարելապես կլուծեն ակուստիկ կոմֆորտի ապահովման խնդիրը, մյուս կողմից արտաքուստ չեն հակադրվի ճարտարապետի կամ դիզայների առաջարկած դիզայներական լուծմանը: Վերջիվերջո ինժեներիան ևս ստեղծագործ աշխատանք է և ենթարկվում է ստեղծագործական բոլոր օրենքներին ՝ մտքի ճկունություն, մասնագիտական գրագետություն, ճաշակ, ճարտարապետական և դիզայներական հմտություններ: Մենք մեր ձեռքի տակ ունենք ակուստիկ նյութերի այնպիսի հարուստ բազա, որը թույլ է տալիս կյանքի կոչել ցանկացած դիզայներական մտահղացում և լուծել ցանկացած ակուստիկ բարդ խնդիր:

- Ակնհայտ է, որ աղմուկը մեր շրջապատում գնալով մեծանում է, հետապնդում ամենուր, անգամ՝ տանը, և հենց ակուստիկ ինժեներիան է մեր փրկօղակը աղմուկի ծովում: Սա չի՞ նշանակում, որ մեր աղմկոտ դարում ակուստիկ ինժեներների պահանջարկը գնալով մեծանալու է: Սա չի նշանակում , որ մարդկան պահանջն է փոխվում և պահանջարկին համապատասխան նոր առաջարկ է ձևավորվում, նույնիսկ կրթություն ապահովելու մակարդակի: 

- Ճիշտ է՝ աղմուկը դարի խնդիրն է, այն խնդիր է նաև մեր քաղաքում: Եվ բնական է, որ խնդրի հետ զուգահեռ պիտի մեծանար նաև ակուստիկ ինժեներիայի հանդեպ պահանջարկը մեր երկրում: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ պատվիրատուներ են գիտակցում իրենց կառույցների ակուստիկ ձևավորման կարևորությունը: Խնդիրն այն է, որ մեր ուսումնական հաստատությունները չեն պատրաստում ակուստիկ ինժեներներ կամ հնչյունային տեխնիկներ: Թե ո՛ր համալսարանում պետք է պատրաստվեն այդ մասնագետները դա էլ է խնդիր. Ճարտարագիտական համալսարանը տալիս է տեխնիկական և ճարտարապետական կրթություն, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը՝ տեսական, կոնսերվատորիայում կամ թատերական ինստիտուտում էլ գեղարվեստական: Իսկ ճարտարապետական ակուստիկան այդ երեքի համադրությունն է: Ընդհանրապես նման մասնագետներ պատրաստող հաստատություններն աշխարհում քիչ են (դրանցից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Ա. Ս. Պոպովի անվ. ակուստիկայի ինստիտուտում վերամասնագիտացում է ստացել «Շոու մաստեր» ընկերության ակուստիկայի բաժնի ղեկավար, ակուստիկ ինժեներ Արտյոմ Սահակյանը): Այս ուղղությունը զարգացնել է պետք. ակուստիկ ինժեներների պահանջարկ կա և լինելու է, որովհետև աղմուկը մեր շրջապատում ավելի ու ավելի է շատանում, սպառնում մեր առողջությանը: Մանրամասները ՝ https://www.facebook.com/pg/showmaster.am/photos/?ref=page_internal 

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>