ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Արեգնազ Մանուկյան. «Իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ»

Womennet.am-ը գրում է. Այն, որ լրագրողներն ակտիվ մտնում են քաղաքական դաշտ, կարծես թե, օրինաչափություն է դառնում: Եվ դա ոչ մեկին չի զարմացնում, քանզի հատկապես քաղաքական լրագրողների տեղեկացվածության աստիճանը երկրում տիրող իրավիճակի և իրադարձությունների մասին հիմք են հանդիսանում ոչ միայն ակտիվ քաղաքացիական , այլ նաև քաղաքական դիրքորոշում ցուցաբերելու համար: Բացի այդ լրագրողական փորձը որոշակի առավելություններ է տալիս կուսակցական աշխատանքի անցնելիս: Նախկինում լրագրող, այժմ «Համախմբում» կուսակցության անդամ և մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ` նախ հեռուստաընկերությունում, իսկ այնուհետ նաև համացանցային լրատվամիջոցներում: Վերջին երկու տարիների ընթացքում Արեգնազ Մանուկյանը համատեղել է լրագրությունը քաղաքական գործունեության հետ և առաջիկայում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայացված է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակի 13-րդ հորիզոնականում, հնարավոր է շարունակի քաղաքական կարիերան նաև օրենսդիր մարմնում:

–Լրագրողի երկար ճանապարհ եք անցել, ինչո՞ւ եք ուզում Ձեր գործունեությունը շարունակել որպես պատգամավոր:

–Պատգամավոր դառնալը երբեք իմ նպատակը չի եղել։ Երբևէ չեմ էլ մտածել, որ կարող եմ հեռանալ իմ սիրած մասնագիտությունից և այլ ուղի ընտրել։ Սակայն, երկրում ստեղծված ծայրաստիճան մտահոգիչ իրավիճակը, առավել ևս, երբ գործի բերումով թերություններն ամբողջապես հենց «ներսից» էի տեսնում, չէր կարող ինձ անտարբեր թողնել։ Անկեղծ եմ ասում, շատ դժվար եմ կայացրել որոշումս՝ հրաժարվել լրագրողի աշխատանքից և մտնել քաղաքականություն։ Բայց տարիների փորձը ցույց տվեց, որ խնդիրները միայն լուսաբանելով և դրանք վեր հանելով՝ այդպես էլ լուծում չեն ստանում։ Որոշեցի փորձել այլ ուղի, որը առավել մեծ հնարավորություններ կտա այդ խնդիրներին լուծում տալու և ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար։

-Օրենսդիր մարմնի աշխատանքը լուսաբանելիս շատ լավ եք պատկերացնում այն թերություններն ու բացթողումները, որոնք թույլ են տրվում բարիկադներից այն կողմ: Կարո՞ղ եք դրանցից խուսափել:

–Այս հարցի շուրջ ինքս էլ եմ շատ մտածել՝ կեցությո՞ւնն է թելադրում գիտակցությունը, թե՞ հակառակը։ Ինչո՞ւ է մեր օրենսդիրների մեծամասնությունն օրենքները խախտում, իրենց համարում անպատժելի և ամենակարող, իրենց բնո՞ւյթն է այդպիսին, թե՞ ամենաթողության և վերևից ստացած հովանավորությունն է նրանց այդպիսին դարձրել։ Կարծում եմ, որքան էլ մարդն իր բնույթով թերի լինի, եթե բարձրագույն իշխանությունների կողմից համընդհանուր կարգուկանոնի մթնոլորտ ձևավորվի, հասարակության մյուս շերտերն ինքնըստինքյան կենթարկվեն և կհետևեն այդ դրվածքին։ Այդ իսկ պատճառով ես իշխանափոխության կողմնակից եմ։

-Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում, ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին:

–Կանայք պաշտպանության կարիք չունեն։ Կինը պաշտպանության կարիք ունի միայն այն ժամանակ, երբ ինքը չի գիտակցում իր ուժն ու հզորությունը, երբ թույլ է տալիս, որ իրեն նսեմացնեն կամ արհամարհեն։ Իսկ հաղթանակի դեպքում եթե լինեմ խորհրդարանում, բնականաբար, պատրաստ եմ ներկայացնել կանանց շահերը, բայց, կարծում եմ, ամենամեծ պաշտպանությունը հենց իմ և մյուս բոլոր կին թեկնածուների ներկայությունը կլինի օրենսդիր մարմնում, որպես ապացույց, որ կինը միաժամանակ կարող է և՛ ընտանիքի մայր լինել, և՛ ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալել։


– Համամի՞տ եք բոլոր ոլորտներում կին-տղամարդ 50/50 գաղափարի հետ և պատրա՞ստ եք արդյոք այն պաշտպանել:

–Մշտապես դեմ եմ եղել արհեստական ամեն ինչին։ Այսինքն, եթե կինը լավ մասնագետ չէ, սխալ եմ համարում նրան աշխատանքում արհեսատականորեն ներգրավելը։ Նույնը նաև՝ տղամարդկանց պարագայում։ Կարծում եմ, ազնիվ, պարտաճանաչ, սրտացավ և ակտիվ լինելը բոլորովին պայմանավորված չէ մարդու սեռով։ Մտավախություն ունեմ, որ 50/50 գաղափարը կարող է խտրական վերաբերմունքի հանգեցնել . երբ, ասենք, որևէ տղամարդ ավելի լավ մասնագետ է, քան իգական սեռի ներկայացուցիչը, բայց նրան չեն ընդունում աշխատանքի, որովհետև պետք է 50/50 բանաձևը կիրառեն:

-Այդ դեպքում, ձեր պատասխանը «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը, որը բացառում է 50/50 գաղափարը:

– Հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ։ Այն մտքի սրությունը, կանխազգալու կարողությունը, բազմաշերտ մտածելակերպն ու ճկունությունը գրեթե ոչ մի տղամարդ չունի, բայց և կանանց մեծ մասն էլ չունեն տղամարդկանց սառնասրտությունը, տեղում սթափ դատելու և բարդ իրավիճակներում արագ ու առանց զգացականության կողմնորոշվելու կարողությունը։ Այնպես որ, ամեն ինչ փոխլրացվող է. քաղաքականությունում, ինչպես ամենուր, տեղ ունեն և՛ կանայք, և՛ թե տղամարդիկ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>