Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Մոլախաղերի լռությունը որպես ծառայություն

Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են: Այն տնտեսության միակ ոլորտն է, որ երկնիշ աճ է արձանագրել: Ճիշտ է 2018թ․-ի 18.8 տոկոսի համեմատ կրճատվել է, բայց միևնույն է ամենաբարձրն է ու միակ երկնիշը` 15 տոկոս: Արդյունաբերության 9, շինարարության 4.6, առևտրի 8.9 տոկոս աճի ու գյուղատնտեսության 3.8 տոկոս կրճատման ֆոնին իսկապես բարձր է: Հետևաբար հետաքրքիր է մանրամասնել, թե ինչ է ներառում իր մեջ այդ «ծառայություններ» ասածը: Ի վերջո այն մեր տնտեսության մեջ պատկառելի մասնաբաժին ունի` 2 066 372.8 մլն դրամ է: Կամ մոտ 4 306 մլն դոլար։

Ծառայությունների ոլորտը հաշվառվում է 11 ենթաբաժիններով: Դրանք տարբեր կշիռ ունեն բուն ոլորտում: Առաջինը «Կացություն և հանրային սնունդի» ծառայություններն են և կազմում են ընդհանուր ծառայությունների ոլորտի 9.4 տոկոսը (ասենք, որ հիմնական բաժինը` ընդհանուրի 7.4 տոկոսը, հանրային սննդինն է): 2019-ի զարգացման տեմպը 26.1 տոկոս է՝ 2018-ի 22.3 տոկոսի նկատմամբ: Երկրորդ մասնաբաժինը հետաքրքիր անուն ունի` «Մշակույթ, վիճակախաղեր և հանգիստ»: Այն կազմում է ծառայությունների ոլորտի 23.7 տոկոսը (մասնաբաժինը 2018թ․ համեմատ աճել է` 2018-ին 22.2 տոկոս էր): Մշակույթ անվան տակ բավական մեծաքանակ գործառույթներ են միավորված` «ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն»: Բայց այս պատկառելի ցանկին բաժին է ընկնում ծառայությունների ոլորտի ընդամենը 0.3 տոկոսը: Հետևաբար հասկանալի է, որ հիմնական հատվածը վիճակախաղերն են: Պաշտոնական վիճակագրությունը այն անվանում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում»: Ու այս վիրտուալ ու ոչ վիրտուալ մոլախաղերը ծառայությունների ոլորտում 23 տոկոս կշիռ ունեն (2018-ի 21.6 տոկոսի փոխարեն): Դրամով արտահայտած՝ խոսքը 391 321.7 մլն դրամի մասին է: ԱՄՆ դոլարով՝ մոտ 817 մլն դոլարի։ Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 17 տոկոսով:

Փոխարենը նվազել է երրորդ` կրթության ոլորտի մասնաբաժինը․ 2018-ի 3.1 տոկոսի փոխարեն անցած տարի ծառայությունների ոլորտում կրթության բաժինը 2.8 տոկոս էր: 4-րդ` առողջապահության ոլորտի մասնաբաժինը 2018-ի համեմատ մնացել է նույն` 4.2 տոկոս: Ծառայությունների ոլորտի 3.1 տոկոսը բաժին է ընկնում անշարժ գույքի վարձակալության հանձնելուն: Մյուս` 6-րդ խումբը «Տեղեկատվությունն ու կապն» է, նկատելի` 13.2 տոկոս մասնաբաժնով (2018-ին` 13.9): Հատուկ կարելի է առանձնացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաներին բաժին է ընկնում ընդհանուրի 5.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ աճը 0.6 տոկոս: 7-րդ` տրանսպորտի ոլորտում մատուցած ծառայությունների մասնաբաժինը 11.7 տոկոս է: Նվազել է նախորդ տարվա 12.6-ի համեմատ:

Ծառայությունների մյուս` 8-րդ ոլորտը ևս պատասխանատու ոլորտ է` «Վարչական և օժանդակ գործունեություն»՝ 4.7 տոկոս տեսակարար կշռով (2018-ին 5.1 էր): Հետաքրքիր է, այստեղ հաշվառվում են մեր պաշտոնական հպարտության` զբոսաշրջության ոլորտի թվերը: Հպարտությունը հպարտություն, բայց զբոսաշրջության տեսակարար կշիռը 0.1 տոկոսով նվազել է: Մի փոքր աճել է 9-րդ` «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության» ոլորտի տեսակարար կշիռը (4.7 տոկոս 4.5-ի փոխարեն): Հաջորդ 10-րդ ոլորտը պատկառելի է իր ծավալով: «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» տողը ներկայացնում է գործող բանկերի և ապահովագրական ընկերությունների «կշիռը» մեր տնտեսության ընդհանրապես ու ծառայությունների ոլորտի մեջ մասնավորապես: Ոլորտի տեսակարար կշիռը 2019-ին աճել է` 21.4 տոկոս (2018-ին` 20.8): Տնտեսական վիճակագրության բոլոր ցանկերը, բնականաբար, ավարտվում են «այլ» գործառույթներ անունով: Այս պարագային 11-րդ` «Այլ ծառայություններ» տող-ենթաբաժնի կշիռը 1.6 տոկոս է:

Իսկ հիմա համեմատություն-ընդհանրացումներ: Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը: Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս: Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս): Գերազանցում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեությանը (ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։ Գերազանցում է հիվանդանոցների գործունեությանը (ընդհանուրի 2.7 տոկոս): Ֆիզիկական ծավալով ծառայություն հաշվառվող բոլոր ոլորտներին գերազանցելուց զատ 2019թ․ ունեցել է 25.3 տոկոս աճ՝ 2018-ի համեմատ: Իսկ եթե հաշվի առնենք, որ 2018-ին այս ոլորտը ֆուտբոլի աշխարհի գավաթի պատվին 45.5 տոկոսանոց աճ է արձանագրել, ապա կարող ենք լռել: Լռել տնտեսության իրական հատվածի, տնտեսության իրական զարգացման ու շատ այլ բաների մասին: Դժվար է խոսել այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեյքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը՝ միասին։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>