Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանին
Դիտել նաև
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին:
Նշենք, էր Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երակարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք զանգահարել կամ հարցրել են իր առողջական վիճակի մասին:
Եսայանը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային առօրյա:

