Թուրքիայում հայրը սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով
Դիտել նաև
Ինչո՞ւ սափրվեց Փաշինյանը. այս հարցի պատասխանը թերևս ամենա անկեղծ են նրա կողմից
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով
Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում
Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ
Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր»
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։
Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։
Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ:
2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ: Սպանություններն իրականացնողները հիմնականում նրանց ամուսիններն են, որդիները, զուգընկերները։ 2020-ի հունվարի դրությամբ արդեն 27 կին է սպանվել Թուրքիայում։
Տվյալ դեպքում էլ հայրն է սպանել իր աղջկան։
Աղբյուր՝ Ermenihaber.am