Վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել
Թբիլիսիում Վարկետիլի շրջանի բնակելի տներից մեկի վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը։ Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության աշխատակիցներն ու բուժաշխատողների բրիգադը։ Երեխան եղել է տղա։
Նրան տեղափոխվել են Ժվանիայի հիվանդանոց եւ տեղավորել վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները փնտրում են երեխայի ծնողներին։
Zham.am