Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ է ռուսական C-400-ը ԱՄՆ-ի համար դարձել սկզբունքային խնդիր

Միջազգային հարաբերություններում փոփոխությունների տեմպը երկրաչափական պրոգրեսիայով է սկսել արագանալ և դրանց տրամաբանությունը հասկանալը բավականին բարդ խնդիր է դարձել։ Այդ տրանսֆորմացիաների գլխավոր կիզակետերից է դարձել մեր տարածաշրջանը։ Սակայն մենք կենտրոնանանք ընդամենը մեկ խնդրի վրա, ինչո՞ւ է ռուսական C-400 հակաօդային համակարգը Թուրքիային վաճառելը ԱՄՆ-ի համար դարձել գերխնդիր, ո՞րն է պատճառը կամ ինչո՞ւ է Ռուսաստանն այն վաճառում Թուրքիային, իսկ Թուրքիան՝ գնում։

Օրերս ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը սպառնալից հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիայի հանդեպ սանկցիաները տեխնիկական առումով դեռևս չեն իրականացվել, սակայն պետք չէ կարծել, որ ռուսական C-400 համակարգերի գնումը Թուրքիան մարսելու է։ Նա ասել է, որ սանկցիաների դրույթները դեռևս չեն իրականացվում, սակայն ընդամենը դրանց գործի դրման ժամկետները չեն որոշվել, և Թուրքիային քիչ ժամանակ է մնացել այդ հարցը լուծելու համար։ Նրա խոսքերով դա պետք է նաև «մյուս» երկրների համար դաս լինի։ Նրանք չպետք է կարծեն, որ Թուրքիային այդ ամենը հաջողվել է։ Իրականում պետք է հասկանան, թե ինչ է կորցրել Թուրքիան ու դեռ ինչեր է կորցնելու։

Այսպիսով, ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է լուրջ հետևանքներով և, միևնույն ժամանակ, անհանգստացած է, որ այլ երկրներ ևս նրա օրինակին չհետևեն։ Մասնավորապես, մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիան, այդ համակարգը գնելու ցանկություններ են հայտնել։

Մեզ հետաքրքրում է այլ հարց՝ ինչու է Թուրքիան պատրաստ նման մեծ գին վճարել այդ համակարգի ձեռքբերման համար և ինչ ազդեցություն է դա կարող ունենալ մեր տարածաշրջանի համար, մասնավորապես՝ Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ նման ստրատեգիական զինատեսակներն ունեն աշխարհքաղաքական նշանակություն։

Այս հարցի պատասխանը գտնելու համար մեզ կարող է օգնել մերձկրեմլյան «Взгляд» կայքի 2019-ի դեկտեմբերի 2-ին հրատարակված «Ինչո՞ւ է Ռուսաստանը վաճառում նորագույն ռազմական տեխնոլոգիաները» աննախադեպ անկեղծությամբ գրված հոդվածը (https://vz.ru/society/2019/12/2/1010845.html)։ Հոդվածում նկարագրվում է Ռուսաստանի ռազմական տեխնոլոգիաների վաճառքի քաղաքականությունը։ Հոդվածում ասվում է, որ նախ՝ վաճառվող զինատեսակները ռազմատեխնիկական պարամետրերով զիջում են ներքին շուկայի համար արտադրվածներին։ Նման քաղաքականություն են վարում նաև մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Չինաստանը։ Եվ ամենակարևորը, հակաօդային պաշտպանության և բարդ հրթիռային համակարգերը, ռազմական օդանավերը ունենում են հատուկ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս հեռակառավարման միջոցների օգնությամբ անջատել դրանց աշխատանքը: Բնականաբար, դա կարող են անել զենքը արտադրող երկրները։ Նաև նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական համալիրի գնման որոշումը կայացվել է Էրդողանի դեմ հեղաշրջման փորձի իրականացման պատճառով, երբ անվստահություն է առաջացել ամերիկյան ռազմական կայանների հանդեպ։

Հիմա գանք մեր տարածաշրջանի աշխարհքաղաքական դասավորությանը։ 1952-ին, զգալով Սովետական Միությունից բխող վտանգները (պատերազմից հետո Սովետական Միությունը Թուրքիային տարածքային պահանջներ էր ներկայացրել), Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, սակայն, Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի դերը դարձավ անորոշ, արդեն չկար կարմիր կայսրությունը, սահմանափակվեց նաև Թուրքիայի նշանակությունը Արևմուտքի համար։ Երկու երկրների միջև առաջացան տարաձայնություններ Իրաքի, Իրանի, Սիրիայի, քրդերի հարցերում, և Թուրքիան որոշեց հետապնդել իր շահերը, որոնք հաճախ հակասում էին ՆԱՏՕ-ի իր գործընկերների շահերին։ Այս առումով C-400–ի ձեռքբերման հարցը հարաբերությունների մեջ դառնում է լուրջ անջրպետ։ Ինչո՞ւ։

Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի բարձր տեխնոլոգիական համակարգերը կարող են օգտագործվել Ռուսաստանից և Իրանից եկող ռազմական սպառնալիքների ժամանակ, հակառակ դեպքում դրանք կարող են չաշխատել (վերը նկարագրված պատճառով)։ Մասնավորապես, նման մտահոգություններ Թուրքիան ունեցել է Էրդողանի դեմ իրականացված հեղաշրջման փորձի ժամանակ։ Իսկ ո՞ւմ դեմ են կարող օգտագործվել ռուսական համակարգերը։ Պարզ է, որ ոչ Ռուսաստանի դեմ․ Ռուսաստանի դեմ կօգտագործվեն ՆԱՏՕ-ի համակարգերը։ Ռուսական համալիրների գնումը նշանակում է, որ Թուրքիան սկսել է դուրս գալ ամերիկյան ազդեցության գոտուց և ռազմատեխնիկական առումով փորձում է բալանսավորել իր հնարավորությունները, ինչի պատճառով այդ քայլը ԱՄՆ կողմից նման հակադարձման է արժանանում։ Սա արդեն մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական դասավորության փոփոխության նշան է։

Ուշագրավ էր Քլարկ Կուպերի հայտարարության այն մասը, որ Թուրքիային պատժելը պետք է դաս լինի այլ երկրների համար։ Հետաքրքիր է ծանոթանալ այդ երկրների ցուցակին։

Մեզ համար կարևոր է հասկանալ, թե դա ինչ ազդեցություն է կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության համար։ Պարզ է, որ առանց Թուրքիայի համաձայնության՝ Ադրբեջանը չի համարձակվի սկսել ռազմական գործողություններ։ 2016-ին ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին, հիմա ճիշտ հակառակն է, Թուրքիան ռազմաքաղաքական առումով Ռուսաստանից կախվածության մեջ է ընկել կամ այլ կերպ ձևակերպենք՝ Թուրքիան, օգտագործելով Ռուսաստանին, փորձում է բարձրացնել իր սուվերենության աստիճանը։

Մյուս կարևոր հետևությունը Հայաստանին ու Ադրբեջանին վաճառվող ռուսական զինատեսակների խնդիրն է, որոնք կարող են աշխատել կամ չաշխատել Ռուսաստանի որոշմամբ։ Հետաքրքիր կլինի նաև ծանոթանալ այդ զենքերի ձեռքբերման ժամանակ կնքված պայմանագրերի գաղտնի հատվածների հետ։

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>