Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում:
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածքում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։