Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

Աղջիկն օրեկան, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները

Տարիների ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել ու վերացել, այդ թվում` օժիտ տալու ավանդույթը, բայց, հատկապես պատվախնդիր գյումրեցիների համար, աղջիկ երեխայի ծնվելու ավետիսի հետ, ծնողները մտածել են օժիտի մասին: Օժիտն աղջկա ընտանիքի բարքը, վարքը, պատիվն ու թասիսբն է եղել:

Կենցաղային իրերից մինչև անշարժ գույք ու ոսկեղեն. նյութական արժեք լինելուց բացի, օժիտը նաև հոգևոր հսկայական էներգիա է մեկ տնից մյուսը փոխանցել:

Հայաստանի բոլոր գավառներում էլ օժիտն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Հատկապես Շիրակի մարզում այն անչափ շատ են կարևորել: Հետաքրքրական է, որ օժիտը ոչ թե ամուսնությանը նախորդող ամսին են գնել, այլ հենց օրորոցից աղջկա բաժինն ու «ղսմաթն» են հավաքել, և ինչպես ասացվածքն է ասում՝ «Աղջիկն օրեկան, բաժինքը՝ տարեկան»:

Հնում օժիտը կազմել են ըստ դասակարգման` ներքնաշորերից մինչև բաղնիքի բոխչա ու անշարժ գույք։ Օժիտի համար նախատեսված ամեն ինչ ձեռք են բերել Գյումրիում (Ալեքսանդրապոլում) գործող հատուկ խանութից, որը պատկանել է 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանից Ալեքսանդրապոլ տեղափոխված Նիկողայոս Դրամփյանին։

«Օժիտը պետք է ունենար ներքնաշորերի բաժին՝ անպայման հելյունագործ ներքնաշորերով՝ վրան սիրո խորհրդանիշ արու և էգ աղավնիներ, որոնք պարտադիր աղջիկն ինքը պետք է ասեղնագործեր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էթնոհոգեբան Կարինե Սահակյանը:

Օժիտի վերմակները ևս աղջիկն ինքն էր կարում, իսկ եթե չէր կարողանում, ապա դա անպայման բախտավոր ու երջանիկ ընտանիք ունեցող կնոջն էին հանձնարարում:

«Միայն բախտավոր կանանց էին հրավիրում կարելու։ Կարելու ժամանակ էլ վերմակի վրա անպայման կոնֆետ կամ չամիչ էին լցնում՝ քաղցր կյանք ունենալու համար»,-պատմեց էթնոհոգեբանը:

Շիրակի տարածաշրջանը հատուկ «օժիտ կարողներ» է ունեցել: Գյումրիում օժիտ պատրաստելու համբավ է ունեցել Նանիկը, որը նաև գեղեցիկ, եվրոպականին ոչնչով չզիջող գլխարկներ է պատրաստել։ Եղել են նաև օժիտի գոգնոց կարողներ:

«Ո՛չ մի շապիկ, ո՛չ մի օժիտի պարագա հենց այնպես չի պատրաստվել, բոլորը որդեծնությանն ու պտղաբերության խորհուրդ են ունեցել, ու բոլորի վրա էլ պտղաբերության խորհրդանիշներ` հացահատիկ, ծառեր, նուռ են ասեղնագործել»,- ասաց հոգեբանը:

 
Օժիտի մեջ նաև բաղնիքի պարագաներ էին լինում, ընդ որում, ոչ միայն հարսնացուի, այլ նաև փեսացուի համար: «Բաղնիքի բոխչայի» կամ «քաշանի բոխչայի» մեջ հարսանեկան պարագաներ՝ նախապես պատրաստած նալիկներ, խալաթ, չեփչիկ, փեշտմալ և այլ իրեր են դրել:

«Օժիտ կապողները» գորգի մասին ևս չեն մոռացել: Օժիտի բաղկացուցիչ մաս էին նաև պտղաբերության խորհրդանիշ հասկեր պատկերող գոտիներն ու տիկնիկը: Տիկնիկը ևս հետաքրքիր խորհուրդ է ունեցել. նեղության կամ նեղվածության ժամանակ հարսը «տիկնիկի հետ պետք է խոսեր», իր բոլոր հոգսերն ու դարդերը տիկնիկին պատմեր ու ընտանիքից իր «նեղվածությունը դուրս չհաներ»: Տիկնիկը «զրուցակցի դերից» բացի, նաև ապագա զավակի խորհուրդ է ունեցել:

Ավանդաբար նաև օժիտի ցուցադրման արարողակարգ է եղել. հարսանիքից մեկ շաբաթ առաջ օժիտը գեղեցիկ փաթեթավորված ու առանձին բաժիններով նախ ցուցադրվել է աղջկա տանը` նրա հարազատների ներկայությամբ: «Օժիտ նայողները» իրենց հետ պարտադիր նվեր են տարել։

Թե ինչ «օժիտ է իր հետ բերել նորահարսը», փեսայի հարազատ կանայք հարսանիքից հետո են սկսել քննարկել, որոնք հարսանիքը դեռ չավարտված հավաքվել են հարսի սենյակում, որտեղ ևս հարսի օժիտն է ցուցադրվել։ «Հատուկ ծիսական արարողակարգ օժիտի ցուցադրությունից հետո շաբաթներ, երբեմն նույնիսկ ամիսներ շարունակ խոսում էին, թե ում աղջիկն ինչ կամ ինչքան օժիտ է տարել: Օժիտից բացի, աղջիկը նաև նվերներ էր տանում այն ընտանիքի բոլոր անդամներին, որտեղ հարս էր գնում»,- նշեց էթնոհոգեբանը։

Ճիշտ նկատեցիք` օժիտի տեսականին նաև սահմանված որոշակի քանակ է ունեցել։ Օժտի պարագաներից յուրաքանչյուրից նվազագույնը 6, կամ 12-ական էին գնում, հարուստներն՝ ավելի մեծաքանակ:

Նիկողայոս Դրամփյանը, օրինակ, երբ 1897 թ-ին իր աղջկան ամուսնացրել է այն ժամանակվա առաջին ընտրովի քաղաքապետ Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանի հետ որպես օժիտ դստերը տվել է այն շենքը, որտեղից հիմնականում նորահարսների համար օժիտի պարագաներ են գնել:

Մի խոսքով` լավ օժիտ տանող հարսներին միշտ էլ գովաբանել են, իսկ նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել «հավուր պատշաճի» օժիտ տանել` տարիներով «մերժվել են»: Հայտնի ասացվածքն էլ լավ հնարավորություններ ունեցողների օգտին էր խոսում` «Աղջկա օժիտը դռան վրա կախված զանգակ է՝ ներս մտնիս կզնգա, դուրս գաս կզնգա»:

Հիմա ժամանակները փոխվել են` ամիսներով օժիտ հավաքելու փոխարեն աղջկա ծնողները մտնում են կահույքի խանութ, հարսի ու փեսայի սենյակի համար անհրաժեշտ կահույք, առաջին անհրաժեշտության որոշ իրեր, նաև ոսկեղեն են գնում ու վերջ։ Հաճախ էլ ամուսնացող աղջիկները, որոնք օժիտ չեն տանում, կատակում են` ես կէրտամ, ըդիկ հերիք է, ըդորից էլ մեծ օժիտ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>