ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա»
7
Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին

Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա պատահական կամ հերթական այց չէր, այլ փորձ էր Հայաստանի իշխանությունների կողմից՝ մի փոքր հանգստացնել Մոսկվային։

«Հասկանում են, որ վերջին շրջանի հայտարարությունները լուրջ դժգոհություն և հարցեր են առաջացրել Մոսկվայում, և պատահական չէ, որ այդ նույն հարցերը հնչեցրեց թե՛ Լավրովը, թե՛ Օվերչուկի կողմից եղավ զգուշացում՝ տնտեսական հետևանքների մասին։ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է մեծացել, և ստացվում է, որ եթե ՌԴ-ն լուրջ քայլերի գնա, ապա դա կարող է բերել սոցիալական լարվածության, որն էլ ներքաղաքական խնդիրներ կարող է առաջացնել իշխանությունների համար։ Դրա համար Ալեն Սիմոնյանն այս այցով փորձում էր համոզել, որ՝ գիտե՞ք ինչ, այս հակառուսական հայտարարություններին որևէ քայլ չի հետևելու, բայց մյուս կողմից էլ՝ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ կոնկրետ քայլեր տեղի ունենում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի, ապա նույնիսկ չուզենալով էլ Ռուսաստանը ստիպված է լինելու իր պատկերացմամբ պատասխանել Հայաստանի իշխանություններին․ «Թե ինչ գործողությամբ կպատասխանեն, կտեսնենք»։

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ իր աջակցությամբ ԵՄ-ն պահանջելու է ոչ թե հայտարարությունների մակարդակով փոխհատուցում ՀՀ իշխանություններից, այլ կոնկրետ քայլեր․ «Իսկ ինչպես տարբեր թե՛ փորձագետներ, թե՛ ընդդիմադիր գործիչներ ասել են, միակ ապրանքը, որ կարող է Արևմուտքին վաճառել ներկայիս իշխանությունը, հակառուսականությունն է։ Դրա համար Մոսկվայում էլ են շատ լավ հասկանում, որ ինչ էլ ասի Ալեն Սիմոնյանը, միևնույն է, մոտակա ամիսներին փորձելու են այդ հակառուսականությունը կապիտալիզացնել, որպեսզի ավել ձայներ ստանան ընտրություններին։ Դրա համար այս այցը ոչ մի արդյունք չի տալու, մաքսիմալ կարող են չնչին մարտավարական փոփոխություններ լինեն, բայց հասկանում են, որ առկա խնդիրները չեն վերացել և երկու կողմերից էլ ցանկություն չկա հրաժարվել այդ մոտեցումներից, որպեսզի լարվածությունը վերանա․․․ Ֆորմալ առումով այս այցը չտվեց այն արդյունքը, որն ակնկալում էր ՀՀ իշխանությունը»։

Անդրադառնալով այս իրավիճակում Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին և հատկապես՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելու իշխանությունների ջանքերին, նա նշեց, որ այդ ժողովը շատ հարցերի պատասխաններ կարող է տալ, «որոնք ճակատագրական կարող են լինել Փաշինյանի և նրա շուրջ հավաքված տիրադավների համար», դրա համար ամեն ինչ անում են, որպեսզի տապալվի այդ ժողովը։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>