Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Աղքատության պատկերը

Մեր տնտեսական իրավիճակն ունեցող երկրներում սոցիալ-տնտեսական իրավիճակը նկարագրող ամենազգացմունքային փաստաթղթերը, հարկավ, աղքատության պատկերը նկարագրող հաշվետվություններն են: Խոսքը միայն աղքատության նկարագիրն արձանագրող ակադեմիական տվյալներն ու տեղեկությունները չեն: Պարզ մարդուց մինչև հոգեբան ու վիճակագիր հավանաբար հեշտ է ընկալել «աղքատության խորություն» ու «աղքատության սրություն» տերմինների բովանդակությունը:

Խորություն ասածը հաշվարկում է, թե որքան է ցածր աղքատների միջին եկամուտը տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված աղքատության գծից: Իսկ «աղքատության սրություն» ասածն ավելի անողոք ցուցանիշ է, որ հաշվարկում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Որովհետև աղքատների միջև սպառման անհավասարությունը առաջին հերթին վերաբերում է նաև պարենային սպառմանը:

Հետևաբար կարելի է ենթադրել, որ այս վիճակագրություն-ուսումնասիրությունը ոչ թե ներկա ժամանակների մասին է, այլ` խոր միջնադարի: Նման ընկալումն ավելի կխորանա, եթե ուսումնասիրեք աղքատությունը ներկայացնող հաշվետվության «ոչ ակադեմիական» հատվածը: Այն անվանվում է «Աղքատության սուբյեկտիվ գնահատական»: Ասել է թե, ի՞նչ գնահատական է տալիս իր կենսապայմաններին բնակչության օրինակ այն հատվածը, որին պաշտոնական վիճակագրությունը համարում է աղքատ: Սա մի տեսակ հակասական, բայց մյուս կողմից մարդկային ու լուսավոր պատկեր է ստեղծում:

Օրինակ, մեր պաշտոնական վիճակագրության տվյալներով «ծայրահեղ աղքատ է համարվում» բնակչության 1 տոկոսը: Սա նաև «պարենային աղքատություն» անունով հաշվառվող խումբն է: Բայց հարցումների արդյունքում բնակչության միայն 0.9 տոկոսն է իրեն այդ խմբում պատկերացնում: Ավելին՝ վիճակագրությունը աղքատ համարում է բնակչության 23.5 տոկոսին: Մինչդեռ հարցման արդյունքում բնակչության միայն 9.4 տոկոսն է իրեն աղքատ համարում-գնահատում:

Այս տվյալներն են, որ աղքատությունն ուսումնասիրող ու նկարագրող հաշվետվությունները դարձնում են ավելի շուտ զգացմունքային, քան ակադեմիական: Որովհետև հարցումն արդեն հաջորդ իսկ տողով բնակչության լավատեսության հակասական կողմն է ի ցույց դնում:

Հարցումների արդյունքում 2018թ․-ին բնակչության 45.9 տոկոսը կարծում է, որ ապրում է միջինից ցածր կենսական պայմաններում: Միանգամից ընդգծենք, որ այս տվյալը 2018-ի քաղաքական գործընթացների արդյունքում չի փոփոխություն կրել: 2016թ․-ին ևս հարցվողների համարյա նույն քանակը` 45.8 տոկոսը, կարծում էր, որ իր կենսապայմանները միջինից ցածր են: Ավելին՝ 2017 հարցումներին բնակչության 41.8 տոկոսն էր կարծում, որ իր կենսապայմանները կարելի է գնահատել որպես «միջին»: 2018-ին այդ սուբյեկտիվ կարծիք կրողների քանակը պակասել է՝ կազմելով 40.6 տոկոս:

Հիմա անդրադառնանք աղքատության սուբյեկտիվ գնահատման ամենազգացմունքային հատվածին: Մեր երկրի բնակչության 9.1 տոկոսի համար առաջնայինը սննդի ապահովման խնդիրն է (հիշեցնենք՝ սրանք 16 տարեկանից բարձր մարդկանց կարծիքներ են): Իսկ աղքատության սուբյեկտիվ ընկալման ամենամեծ խումբը «ոչ պարենային առաջնային կարիքներ ունեցողներն» են` 29.7 տոկոս: 2018թ․ համեմատ այս խումբն աճել է 3.6 տոկոսով (հնարավոր է, որ սոցիալական ոլորտի ուսումնասիրողներն այս փաստը կբացատրեն 2018-ի ծնած ու չիրագործված սպասելիքներով):

Մյուս խոշոր խմբի համար կարևոր հիմնահարցը բնակարանի խնդիրն է: Ասենք, որ այս խումբը 2 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: Ապա առողջապահական խնդիրներ ունեցողներն են` 7.7 տոկոս: Լրացուցիչ բացատրության կարիք ունի այն, որ «երեխաներին բավարար կրթություն ապահովելու խնդիրը» կարևորում է 2.9 տոկոսը։ Այս «ընկալումը» աղքատության սուբյեկտիվ ընկալման վերջին տեղում է։ Իսկ դա կարելի է բացատրել նաև նրանով, որ «աղքատ» որակվող շերտը միայն պաշտոնական վիճակագրության տեսանկյունից չէ, որ ապրում է աղքատ կենսապայմաններում:

2009-ից այս ուսումնասիրության արձանագրում է՝ մեր երկրում իրեն հարուստ ընկալում է բնակչության 0.1 տոկոսը: Այս թիվը վերջին տասնամյակում ընդամենը երկու անգամ է փոփոխվել: 2010թ․ իրեն հարուստ համարելու սուբյեկտիվ կարծիք է ունեցել բնակչության 0.4 տոկոսը: Իսկ 2015թ․-ին ոչ ոք իրեն հարուստ չի համարել: Ասեք, որ տխուր պատկեր է: Հատկապես, որ 11 տարի առաջ (2008-ին) իրեն հարուստ էր համարում բնակչության 0.2 տոկոսը:

Սա է այն պատկերը, որին վիճակագիրներն անվանում են «աղքատության սուբյեկտիվ գնահատական»: Իսկ քաղաքական շրջանակները գերադասում են օգտագործել «աղքատությունը ձեր գլխում» տերմինը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>