«Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու»․ Կարո Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել, փոխանցում է Ermenihaber-ը։
Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է.
«Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։
Նշենք, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ՆԳՆ-ի ն կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։