Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Մնացականյանի առաջարկած կարգավորման սկզբունքները վատը չէին. մնում է, որ դրանց հավատարիմ լինի նաև... Փաշինյանը

Ինչպես հայտնի է, Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել, որտեղ ներկայացրել է իր մոտեցումները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի առաջարկները բաղկացած էին 7 կետից:

Առաջին․ Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Երկրորդ․ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի բոլորի կողմից, այդ թվում նաև... Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս:

Իսկ Ադրբեջանը իր հերթին պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

Չորրորդ․ Խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:

Հինգերորդ․ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. կնքված զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում՝ հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։

Վեցերորդ․ Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:

Յոթերորդ․ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են:

Այսպիսով կարելի է ասել, որ Զոհրաբ Մնացականյանը փաստացի առաջին անգամ ներկայացրեց Հայաստանի մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ:

Այն էլ այդ առաջարկները ներկայացվեցին, երբ Ադրբեջանը հերթական անգամ ներկայացրեց իր մոտեցման կարմիր գծերը բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նշենք նաև, որ Ադրբեջանը իր այդ դիրքորոշմամբ անընդատ էր հանդես գալիս՝ փորձելով միջնորդներին ներկայացնել, որ իրենց մոտեցումները «կոնկրետ են և առարկայական»:

Մինչդեռ հայկական կողմը միշտ հանդես էր գալիս լղոզված, ոչ մի բան չասող հայտարարություններով, որոնք նույնիսկ հակասում էին իրար:

Օրինակ, Փաշինյանը սկզբում նշում էր, թե իրեն ժամանակ է անհրաժեշտ խնդրին ծանոթանալու համար: Իսկ ծանոթության ժամանակ հանդես էր գալիս վերացական սկզբունքներով: Սկզբից նա նշում էր, թե կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հետո, կարծես, փոխեց իր տեսակետը, և սույն թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Հետո զգալով, որ միջազգային արձագանքը բարենպաստ չէր իր համար՝ կրկին սկսեց խոսել «երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակի մասին»:

Սակայն, բովանդակային իմաստով Փաշինյանի կարծիքը հայտնի չէր, եթե չհաշվենք այն թեզը, թե «Ղարաբաղը պիտի դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ»:

Այս վերջին թեզը թե՛ միջնորդները, և թե՛ Հայաստանի ներսում պայմանավորում էին այն գործոնի հետ, որ Փաշինյանը վատ է տիրապետում խնդրին, վախենում է այս հարցում սեփական մոտեցմամբ հանդես գալ և դրա համար էլ առաջարկում է միջնորդներին բանակցել ոչ թե իր, այլ... ղարաբաղցիների հետ:

Սակայն բանակցային գործընթացը ավտոբուսում տեղը ուրիշին զիջելու խնդիր չէ: Այստեղ կա արդեն բանակցային կայացած ֆորմատ, որն ունի իր անցած պատմությունն ու զարգացման հետագա տրամաբանությունը: Եվ եթե Փաշինյանը չի ուզում օգտվել պետության այս հիշողության ինստիտուտից, ապա դա չի նշանակում, որ միջնորդները պատրաստ են համակերպվել Փաշինյանի այս պահվածքի հետ:

Ահա, թե ինչու այս վերջին 1,5 տարիների բանակցային գործընթացի անորոշությունը հիմնականում պայմանավորված է Փաշինյանով և դրանում համոզված են բոլորը, այդ թվում նաև միջնորդները:

Իսկ այս իրավիճակը դիրքային առավելություն տվեց ադրբեջանցիներին, որից էլ նրանք օգտվում են մինչև վերջ:

Ահա, թե ինչու այսօր ադրբեջանցիներին միջնորդները ավելի լավ են հասկանում, քան մեզ:

Ինչը, օրինակ, 2․5, 10, 15 տարի առաջ այդպես չէր, որի պատճառով էլ ադրբեջանցիները մեկ ուզում էին բանակցային հարթակը փոփոխել, մեկ ցանկանում էին Ֆրանսիայի տեղը Եվրամիությունից Գերմանիայի ներկայացուցչին տեսնել:

Փաշինյանի «զրոյական» կետից սկսելու գաղափարը մեծ հարված հասցրեց հայկական դիվանագիտությանը:

Ինչպիսին կլինի այդ վնասի չափը, այսօր դժվար է գնահատել: Պետք է ամեն ինչ անել, որ այդ վնասը մինիմալ լինի:

Զոհրաբ Մնացականյանի այս վերջին առաջարկները ցույց են տալիս, որ պետության մեջ կա պոտենցիալ՝ ուղղելու համար Փաշինյանի սխալները:

Միայն թէ մնում է՝ նրան թույլ չտան, որ նա իր հին գործելաոճը շարունակի:

Պարզ է նաև, որ ունենալ ռացիոնալ պատկերացումներ բանակցային գործընթացի վերաբերյալ, քիչ է: Նաև անհրաժշտ է այն կյանքի կոչել: Ահա այսպիսի մարտահրավերների առաջ են կանգնած Մնացականյանն ու իր թիմը, որի առջև առկա ներքին և արտաքին խոչընդոտները բազմաբնույթ են և բազմաբովանդակ:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>