Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. 2017-ի առեղծվածը

Հասարակական խոշոր ցնցումների շրջանում անշարժ գույքի շուկայի վիճակագրության նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Եվ դա բնական է: Անշարժ գույքի սեփականության իրավունքի փոփոխությունների քանակը հաշվառվում ու հրապարակվում է: Ի տարբերություն սեփականության՝ ասենք, ֆինանսական միջոցների, ուր սեփականատերերի փոփոխության քանակը երբեք հրապարակային չի կատարվում, անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող բոլոր օտարում-գործարքները հաշվառվում են: Հաշվառվում են անշարժ գույքի ութ տեսակների հաշվով:

Ութ տեսակ ասածը հետևյալն է` բնակարաններ բազմաբնակարանային շենքերում, առանձնատներ, ավտոտնակներ, ամառանոցներ, արտադրական նշանակության օբյեկտներ, հասարակական նշանակության օբյեկտներ և հողեր: Հողերի օտարման պարագային, բնականաբար, գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառումն առանձին է վարվում:

Գծապատկերի վրա կարելի է տեսնել անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած օտարումների քանակը՝ ըստ տարիների: Նշենք, որ այս տարվա տվյալները, բնականաբար, ամբողջական չեն: Ներառված է միայն հունվար-սեպտեմբերի օտարումների քանակը: Օտարում ասվածը հաշվառվում է գործարքների 3-4 բաժանումով` առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում և այլ: Այս ենթախմբերից ամենախոշորը, բնականաբար, առքուվաճառքն է, որի տեսակարար կշիռն օտարումների մեջ կազմում է մոտ 72-75 տոկոս:

Նվիրատվությունների մասնաբաժինը 22-25 տոկոս է: Այսինքն փոխանակում և այլ գործարք ասվածին յուրաքանչյուր տարի բաժին է ընկնում գործարքների չնչին թվաքանակ` 1-4 տոկոս: Գծապատկերից ակնհայտ է, որ օտարումների ամենամեծ քանակությունը կատարվել է 2018թ․-ին: Անշարժ գույքի համարյա բոլոր տեսակների գծով օտարման ռեկորդային աճ արձանագրվել է հենց 2018-ին:

Այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ անշարժ գույքի շուկայում ընթացող բուռն գործընթացները դեռևս շարունակվում են: Տեսեք՝ այս տարի գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման 10 հազար 936 քանակ է գրանցվել` ինն ամսվա ընթացքում, ինչն ավելի շատ է, քան, ասենք, 2016-ի ցուցանիշը (9 հազար 802 օտարում): Ասենք, որ գյուղնշանակության հողերի օտարման քանակը 10 հազարի սահմանագիծը հատել է միայն 2015-ին, 2017-ին և 2018-ին:

Օտարման քանակով «ռեկորդակիրը», բնականաբար, 2018թ․ է` 13 հազար 213: Գործընթացը բուռն շարունակվում է նաև այս տարի` արդեն գրանցվել է մոտ 11 հազար օտարում: Նույն պատկերն է նաև առանձնատների հաշվառման պարագային: Առանձնատների օտարումը 10 հազարի «հոգեբանական» ցուցանիշը ևս 2010-ականներին գերազանցել է 2018-ին` (օտարվել է 10 840 առանձնատուն): Այս տարվա արդեն արձանագրված թիվը 9 162 է:

Սակայն կա մեկ ցուցանիշ, որով 2017թ․ կարելի է համարել ամենաառեղծվածայինը մեր տնտեսական կյանքում: 2017-ի շատ տնտեսական ցուցանիշներ առայսօր տարբեր ու երբեմն իրարամերժ փորձագիտական գնահատական-վերլուծությունների են արժանանում: ՀՆԱ-ի աճի ցուցանիշից մինչև տնտեսության առանձին ոլորտների արդյունքներ: Սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ 2017թ․ անշարժ գույքի շուկայում չափազանց տարօրինակ փաստեր են արձանագրվել: Խոսքն առաջին հերթին արտադրական նշանակության օբյեկտների օտարման քանակին է վերաբերում: Տեսեք՝ 2014թ․ օտարվել է արտադրական նշանակության 657 օբյեկտ: 2015-ին` 490, 2016-ին` 514: Այս տարիների արդյունքները, պարզ ասած, համադրելի են: Այսինքն, արտառոց ոչինչ չկա: Ավելին, այդ թվերը համադրելի կարելի է համարել նույնիսկ 2018թ․ տվյալների հետ:

2018-ին օտարվել է 782 արտադրական նշանակության օբյեկտ: Մինչդեռ նախահեղափոխական 2017-ի ցուցանիշը կրկնակիից ավելի բարձր է 2014, 2015 և 2016-ին արձանագրվածներից: Ավելին, այն համարյա 1.8 անգամ ավելին է 2018-ի արձանագրածից: 2017-ին մեր երկրում օտարվել է 1339 արտադրական նշանակության օբյեկտ: Ընդորում այս քանակից 3-ը գրանցվել է որպես փոխանակում, 536-ը որպես առքուվաճառք, իսկ ուղիղ 800-ը` նվիրատվություն: Եթե նման արդյունք արձանագրվեր 2018-ին, ապա կարելի կլիներ խոսել սեփականության վերաբաշխման մասին։ «Ո՞րն է 2017-ին արձանագրվածի պատճառը» հարցն առայժմ պատասխան չունի։ Հասկանալի ու ակնհայտ պատասխան։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy

Գծապատկեր 1․ Անշարժ գույքի գործարքների քանակը

Գծապատկեր 2․ Արտադրական նշանակության օբյեկտների նվիրատվությունը

 

* 2019թ ներկայացված է ինն ամսվա տվյալով

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>