Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Անշարժ գույքը՝ որպես նվեր

Տնտեսագիտության տեսանկյունից պետությունը առաջին հերթին հաշվառում է: Հաշվառում, որ երբեք ինքնանպատակ չէ: Հաշվառումը հարկային համակարգի հիմքն է: Իսկ այն, որ պետությունը հենց հարկերն են՝ շատ հին պնդում է:

Ֆերնան Բրոդելի «Նյութական քաղաքակրթություն (տնտեսությունը և կապիտալիզմը 15-18-րդ դարերում)» աշխատությունը ոչ ոք անտարբեր չի ընթերցել: Հարգանք (ու պարզ մարդկային նախանձ) պիտի ծնի 20-րդ դարի կեսերին գրված գիտական աշխատությունը, ուր հիշատակվում են 16-17-րդ դարերի արխիվային նյութեր: Արխիվային փաստաթղթեր, որոնք նկարագրում են՝ այդ ժամանակաշրջանում փարիզեցիները որքան սննդամթերք են սպառել կամ ինչ արժեքի գույք են ունեցել:

Ապագա ուսումնասիրողները նույն չափով հարգանք (ու նախանձ) են ունենալու մեր ժամանակաշրջանի հանդեպ: Որովհետև մերօրյա Հայաստանում հստակ վիճակագրություն է վարվում: Իսկ վարվող վիճակագրությունը ոչ միայն տնտեսության պատկերն է արձանագրում իշխանությունների «պատկեր-պահանջով ու նմանությամբ», այլև վերլուծությունների համար օբյեկտիվ տվյալներ է թողնում հետագա սերունդներին:

Բոլոր հասարակագետներին (ու ոչ միայն նրանց) հայտնի է, որ մեծ ցնցումների ու հեղափոխությունների ժամանակները սեփականության վերաբաշխման շրջան են: Նախկինում` այսինքն մինչ տեղեկատվական հասարակությունների շրջանում դրանք շատ բուռն են ընթացել: Հիմա պատկերը մի փոքր այլ է: Հիմա էլ (նախկինի նման) սեփականատերերի փոփոխության փաստը արձանագրվում է, բայց մեր ժամանակներում այն հրապարակվում էր: Հրապարակվում էր պարտադիր ժամկետներում: Հետևաբար պետությունների համար սեփականատերերի փոփոխությունը «թաքցնելը» ժամանակի հետ ավելի դժվար խնդիր է դառնում:

Ցանկացած երկրի պաշտոնական վիճակագրություն հրապարակում է անշարժ գույքի շուկայում կատարվող գործառույթները: Հրապարակվում է, թե որքան առքուվաճառք, նվիրատվություն և այլ բնույթի օտարում է եղել անշարժ գույքի շուկայում: Ու «չգիտես»՝ ինչու այդ ոլորտում աշխուժությունը (այսինքն՝ սեփականատերերի փոփոխությունն արձանագրող գործարքների քանակական աճը) համընկնում է հասարակական ցնցում-փոփոխությունների ժամանակաշրջանի հետ: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ սկզբում նկատելի աճում է ոչ թե անշարժ գույքի առքուվաճառքի ցուցանիշը, այլ` նվիրատվության:

Անկախ Հայաստանի կոռուպցիայի պատմությունը սկսվեց հետևյալ անեկդոտից (որ շատերի կարծիքով իրական դեպք է)։ Հեռավոր 1990թ․ իշխանափոխությունից հետո Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարներից մեկը խորհրդարանում նկատում է իշխանության եկած ուժի պատգամավորին, մոտենում ու հարցնում է, թե նորաթուխ պատգամավորը որտեղից է ձեռք բերել իր թանկարժեք կոստյումը: Լսելով նորանկախ պատգամավորի «Նվիրել են» պատասխանը՝ հին չինովնիկը արձագանքում է՝ «Կարծում ես՝ նախկինում մեզ չէի՞ն նվիրում»։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում երբեք այդքան առատաձեռն նվիրատվություն չի եղել, ինչպես 2018-ին։ Անշարժ գույքի բոլոր տեսակների գծով (բացառությամբ արտադրական նշանակության օբյեկտների) նվիրատվության ռեկորդային ցատկ կա։ Օրինակ, 2018թ․-ին 2017-ի համեմատ առանձնատների նվիրատվութան աճը կազմել է 25․1 տոկոս։ 2017-ին գրանցվել է առանձնատների նվիրատվության 3312 դեպք, իսկ 2018-ին՝ 4143։ Ընդ որում առանձնատների նվիրատվության բումը դեռ չի ավարտվել, որովհետև այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արդեն գրանցվել է առանձնատան նվիրատվության 3582 դեպք։ Այսինքն արդեն ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվում քան 2017-ին։ Բազմաբնակարանային շենքերի բնակարաններ 2018-ին նախորդ տարվա համեմատ մոտ 11 տոկոս ավելի է նվեր տրվել։ Հասարակական նշանակության օբյեկտներ՝ 14․2 տոկոսի չափով, գյուղատնտեսական նշանակության հողեր 26․4 տոկոսի չափով։ Նվիրատվությունների ցանկում ռեկորդային բարձր ցուցանիշը ավտոտնակներինն է՝ 39․3 տոկոս։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում ավտոտնակների նվիրատվության գրանցված արդյունքն արդեն գերազանցում է 2017-ի տարեկան ցուցանիշը։

Իսկ հիմա ներկայացնենք անշարժ գույքի մեր շուկայում արձանագրված ամենատարօրինակ փաստը։ Այն ոչ մի բացատրություն չունի։ Գոնե առայժմ չունի։ Անշարժ գույքի ամենաթանկարժեք հատվածներից են հարկավ արտադրական նշանակության օբյեկտները։ Տարեթվերով ներկայացնենք արտադրական նշանակության օբյեկտների նվիրատվության վիճակագրությունը։ 2014թ․ նվեր է տրվել 82 օբյեկտ, 2015-ին՝ 75, 2016-ին՝ 78, 2018-ին՝ 135։ Մի շտապեք եզրակացնել, որ ռեկորդային ցուցանիշը բաժին է ընկել 2018-ին։ Որովհետև 2017թ․-ին մեր երկրում նվեր է տրվել քանակով ուղիղ 800 արտադրական նշանակության օբյեկտ։ Ահա այս փաստը, որը բացատրություն չունի և պետք է, որ մասնագիտական քննարկման արժանանա։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>