Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Սևանա լիճը, ձուկն ու խեցգետինը

Կառավարությունը հաստատեց «Սևանա լճում ձկան, խեցգետնի պաշարների վերականգման, որսի քանակների, ձևերի կարգը»: Հասարակական ընկալումներում այս հարցՆ ավելի շուտ բնապահպանության ոլորտին է վերաբերում, քան տնտեսությանը: Մինչդեռ հակառակ պնդումն ավելի մոտ է իրականությանը:

Ձկնաբուծությունն ու խեցգետնաբուծությունը վերջին տասնամյակներին մեր տնտեսության թե՛ նկատելի, թե՛ արագ աճող ու նաև անհասկանալի կրճատվող ու վերականգնվող ճյուղերից են: Ընդ որում՝ արտահանման հստակ միտում ունեցող ճյուղերից:

Մասշտաբներն ընդգծելու համար կարելի է, օրինակ, համեմատել մեր տնտեսության համար ավանդական համարվող գինեգործության մասշտաբների հետ: Դիտարկենք այս տարվա թվերը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մեր երկիրն արտահանել է 19.7 մլն դոլար արժեքի թարմ ձուկ (և 630 հազար դոլար արժեքի կենդանի ձուկ): Մինչդեռ խաղողի գինի ու շամպայն ապրանքատեսակների արտահանման ծավալը ընդամենը 6.65 մլն դոլար է: Պետք չէ ենթադրել, որ սա մեկ անգամյա պատահական արդյունք է: Անցած տարի թարմ ձկան արտահանման ծավալը կազմել է մոտ 22.6 մլն դոլար: Իսկ գինու արտահանման ծավալը շատ ավելի համեստ է` 9.45 մլն դոլար: Սակայն ձկնաբուծության ոլորտի տվյալների դիտարկումից նկատելի է, որ արտահանումների ծավալը խիստ տատանվող է:

Վերջին տասը տարում արտահանման ամենափոքր ծավալը գրանցվել է 2010թ․` արտահանվել է 67 հազար դոլարի կենդանի ձուկ: Բայց հենց հաջորդ տարվանից նկատելի է, որ ոլորտում մեծամասշտաբ «ստվերի կրճատում է տեղի ունեցել»: 2011-ի արտահանման ծավալը 5.6 մլն դոլար է: Իսկ տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը հենց անցած տարի է գրանցվել (22.6 մլն դոլար): Այս տարվա 9 ամսվա տվյալներից կարելի է եզրակացնել, որ ավելի մեծ տվյալ կարձանագրվի:

Մեր ձկնաբուծությունը այս արդյունքներն արձանագրում է ոչ Սևանա լճի հաշվին: Սակայն դեռ 2000-ական թվականների սկզբից արտահանման մի քանի ուղղություններով (թե՛ Եվրոպա, թե՛ Ռուսաստան) Սևանի խեցգետինը պահանջարկ ունեցող ապրանքանիշ էր դարձել: Շուկան ու սպառումը ձևավորվել էին դեռ նախորդ դարի վերջին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1999թ․ Հայաստանից արտահանվել է անհավանական արժեքի` 452 հազար դոլարի խեցգետին: 2002թ․ առաջին անգամ արտահանումների ծավալը գերազանցեց 1 մլն դոլարի սահմանագիծը՝ կազմելով մոտ 1.7 մլն դոլար:

Ոլորտի արտահանման լավագույն ցուցանիշները գրանցվել են 2013-2014թթ․` 15.1 մլն, 13.2 մլն դոլար համապատասխանաբար: Պետք է արձանագրել, որ Սևանա լճում խեցգետնի որսի մենաշնորհ չկար: Չկար նաև արտահանման մենաշնորհ: Սա որպես դրական փաստ արձանագրելով ավելացնենք, որ չկար նաև որևէ կարգավորում: Նոր ցանցերով չկարգավորվող որսի հետևանքով արտահանման ծավալները հետագա տարիներին կտրուկ անկում ապրեցին: Ինչ որ պահի դեռ հնարավոր էր հարևան երկրներից խեցգետին ներմուծել, ու այն թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկայում իրացնել «Սևանի խեցգետնի» ապրանքանիշի տակ: Սակայն վերջին տարիներին տեղական խեցգետնի քանակի կրճատումը բացառեց այդ «հնարքը»: Բացառեց գոնե արտերկրում:

2016թ․ խեցգետնակերպների արտահանման մասշտաբն առաջին անգամ նվազեց 1 մլն դոլարի ցուցանիշից (արտահանման ծավալը մոտ 782 հազար դոլար էր): 2017-ին արտահանվել է մոտ 110.5 հազար դոլարի, իսկ 2018-ին՝ ընդամենը 67 հազարի չափով: Այս տարվա 9 ամիսների ցուցանիշը` մոտ 6.5 հազար դոլար ընդգծում է, որ խեցգետնաբուծությունը Սևանա լճում մասնավորապես, ու մեր երկրում՝ ընդհանրապես, վերանալու եզրին է: Բայց այն, որ արդեն 267 հազար դոլարի խեցգետին է ներմուծվել, նշանակում է, որ ներքին շուկայում դեռ հնարավոր է ներկրվածն իրացնել: Իրացնել մասամբ՝ որպես տեղական: Իսկ արտահանել` ոչ: Ու հիմա կառավարությունը հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»: Կստացվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Սևանին վերաբերող թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական հարցերում կառավարական ծրագրերն ավելի հաճախ հակասության են հանգում։ Անցած դարի 30-ական թվականներից սկսյալ։ Իսկ դա «հիմնավոր» արդարացում է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Գծապատկեր․ Թարմ ձկան արտահանման տարեկան ծավալները, մլն դոլար

Untitled (1)

*2019թ․ ներառում է 9 ամսվա տվյալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>