Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արդյո՞ք Փաշինյանը ունի բարոյական իրավունք այլևս խոսել Քոչարյանի կամ Սարգսյանի բացթողումների մասին

Իտալիայում խոսելով Ղարաբաղի խնդրի մասին՝ Փաշինյանը հերթական անգամ «հիշեց»  Քոչարյանի և Սարգսյանի մասին:

Մասնավորապես արդեն որերոդ անգամ կրկնեց այն սուտը, թե իբր «Քոչարյանը ուզում էր  Մեղրին հանձներ»: Եվ ոչ ոք չի հարցնում, իսկ  «ինչու ադրբեջանցիները չուզեցին վերցնել Մեղրին»: Չէ՞ որ Մեղրիով Ադրբեջանը կկապնվեր Նախիջևանի և Թուրքիայի հետ: Այսինքն այն ինչ մասին երազում են Անկարայում և Բաքվում:

Մեղրի «հանձնումը», 4 մլրդ-ի կարողությունը և մարտի 1-ի տասը զոհերի հարցերը իրար հետ միասին հանդիսանում են  Փաշինյանի և նրա կողմնակիցների ստերի այն  շարքը, որով մինչ այսօր նրանք փորձում են կերակրել բոլորին: Սակայն ինչպես թևավոր են ասում,  ստի ժամկետը 40 օրից ավել չի աշխատում: Հիմա գալիս է այդ  ժամկետի ավարտի և պատասխանատվության ենթարկվելու  ժամանակը, որից ամենաշատը սարսափում են Փաշինյանն ու նրա կողմնակիցները:

Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ Փաշինյանը կրկին հիշեցրեց նրա խոսքերը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Սակայն նույն Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է,  որ Աղդամից և այլ տարածքներից դուրս  «Ղարաբաղի կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս»: Այս տեսակետը կարող է ունենալ իր կողմնակիցների և հակառակորդների բանակները: Սակայն Փաշինյանն ու նրա կողմնակիցները այն շրջանակներն չեն, որոնք իրավունք ունեն բարոյական գնահատականներով հանդես գալ: Քանի որ նրանք միշտ ընկալվել են Տեր-Պետրոսյանի քաղաքական արեալից, որի պատկերացումներն էլ Ղարաբաղի հարցում այսօրվա Ադրբեջանի տեսակետից գրեթե ոչնչով չի տարբերվում:

Օրինակ՝  ռուս լրագրողի այդ հարցին Փաշինյանը խայտառակ պատասխան տվեց՝ ասելով, թե «...այս հարցը պիտի լուծվի Ալիևի և միջնորդների հետ համատեղ քննելիս...»:

Այսինքն՝ Փաշինյանը չունի կայուն պատկերացում այս հարցի վերաբերյալ և ուրեմն իր համար ոչ միայն Աղդամը, այլև Ղարաբաղի մյուս մասերը հայրենիք չեն:

Մանավանդ, որ Փաշինյանը խոսելիս Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների մասին  համեստորեն լռում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին, որն ի դեպ ողջունվել է Ադրբեջանի կողմից և դատապարտվել է հայ հանրության ճնշող մեծամասնության կողմից: Սակայն արի ու տես, որ դրա մասին Փաշինյանը լռում է: Ինչը նշանակում է, որ  հենց այդ տեսակետն է Փաշինյանին հոգեհարազատ, սակայն տակտիկական տեսակետից նա այսօր դրա մասին լռում է:

Իսկ ի՞նչ էր նշանակում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթը

Շատերը հակադարձում են, թե Փաշինյանը այս եզրույթը արտասանելով փաստացի տարանջատվեց Տեր-Պետրոսյանի տեսակետներից, սակայն դասականը կասեր, թե   ինչպիսի մոլորություն:

Փաշինյանը այս արտահայտությամբ հանդես եկավ մի քանի պատճառով:

Առաջին

Նա անկեղծ համոզված էր, որ դրանով կբալանսավորեր Ալիևի այն խոսքերին, թե «Երևանն վաղ թե ուշ լինելու է Ադրբեջան»: Փաշինյանը չի հասկանում, որ Ալիևի խոսքերը վերացական բնույթ էին կրում և կապ չունեին կոնկրետ բանակցային խնդրի հետ: Օրինակ, եթե Փաշինյանն հայտարարեր, որ «Նախիջևանն ու Բաքուն Հայաստան են և վերջ», ապա դա լուրջ արձագանքն չէր ստանա միջնորդների մոտ: Նրանք չէին անհանգստանա, որ բանակցային գործընթացը կարող էր խաթարվեր: Քանզի այս հայտարարությունը կգնահատեին,  որպես վերացական բնույթի, որը կապ չունի բուն բանակցային գործընթացի առարկայի հետ: Այս տարրական ճշմարտությունը Փաշինյանին չեն բացատրել, այդ իսկ պատճառով էլ նա չի հասկանում, թե ինչու միջնորդները իր խոսքերից են միայն մտահոգվում, և Երևանի մասով բանի տեղ չեն դնում Ալիևի խոսքերին:

Երկրորդ

Երկրորդ պատճառն, որ Փաշինյանն այս հայտարարությամբ հանդես եկավ պոպուլիզմն էր, որով Փաշինյանը ուզում էր ցույց տալ Ղարաբաղում, որ ինքն ուզում է «Քոչարյանից էլ ավելի ղարաբաղցի» երևալ, որպեսզի իրենից՝ որպես Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակից, ղարաբաղցիները վտանգ չզգան:

Սակայն պոպուլիստը, ինչպես հայտնի է, կայուն տեսակետ չի ունենում: Եթե, օրինակ, վաղը Փաշինյանը մի հրաշքով հայտնվի Բաքվում մեծ հանրահավաքի ժամանակ նա կարող է հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»:

Չէ որ նախկինում  օրինակ,  Փաշինյանը ՀԱՊՔ-ի և ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդն էր, իսկ հիմա այդ կառույցների կողմնակիցն է: Նախկինում  արագաչափերի վերացման կողմնակիցն էր, իսկ հիմա նրանց  ավելացման կողմնակիցն է: Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հիշում է, թե թաքնված ժամանակ  սիրում էր խորհրդային ֆիլմեր դիտել պատերազմի մասին: Իսկ դրա հետ մեկտեղ մարդ է ուղարկում Վաշինգտոն, որպեսզի նրանք ամերիկյան կոնգրեսում  զեկուցեն, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Ռուսաստանը Հայաստանի դեմոկրատիայի համար, հատկապես,   երբ Փաշինյանի հերոսական ջանքերով Երևանում համարձակվել են կալանավորել Պուտինի ընկերոջը:

Սա է իրական Փաշինյանը, որի համար ոչ միայն Աղդամը, այլև  նույնիսկ Իջևանը հայրենիք չէ:

Ի դեպ ժամանակին  երևանյան նկուղներում պաղկված մարդը բարոյական իրավունք չունի խոսել  Իտալիայի նկուղներում պաղկվելու մասին:

Այնպես, որ, եթե նախկինում Փաշինյանի քննադատությունները նախկինների հասցեին ընկալվում էին հանրության ինչ- որ մասի կողմից, ապա այսօր, տեսնելով իր իրական տեսակը  հանրության զգալի մասը  այլևս Փաշինյանի հիմնավորումներին լուրջ չի վերաբերվում: Եթե չասենք ավելին՝  լեզվի, պատմությամն, եկեղեցու և սեքսուալ փոքրամասնությունների վերաբերյալ ծանոթանալով Փաշինյանի տեսակետների հետ հանրության այսօրվա մեծ մասը իսկական մշակութային շոկ է ապրում: Իսկ հանրության մի զգալի մասի կարծիքով էլ Փաշինյանը դրսից ներդված գործչի համբավ է ստացել, ով նպատակ ունի կազմաքանդել Հայաստանը` որպես պետություն, բոլոր բնագավառների մասով`  սկսած բանակից և վերջացրած կրթությամբ և մշակույթով:

Այնպես որ Փաշինյանն այլևս կորցրել է բարոյական իրավունք քննադատելու  նախկինում իրականում առկա թերությունները, քանզի այդ քննադատության տակ թաքնված է շատ ավելի վտանգավոր գործոն, որի մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>