Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Քաղաքային բնակչություն

Ժողովրդագրության ոլորտի հետազոտություններ համարյա չկան: Այս ոլորտում ամենաշատ քննարկվող թեման արտագաղթն է: Սակայն բուն արտագաղթի մասնագիտական վերլուծություններ համարյա չկան: Չկան արտագաղթի մասին սեռա-տարիքային, կրթական ցենզի ու այլ վերլուծություն-տվյալներ:

Ժողովրդագրության ոլորտում վերջնական թվերն ինչ-որ չափով համամասնություն են ներկայացնում: Մինչդեռ մանրամասն դիտարկումով կարելի է տեսնել, որ իրական պատկերն այլ է: Օրինակ, վերջին տարիներին ուրբանիզացիայի ցուցանիշը համարյա անփոփոխ է: 2010-ականներին այն տատանվում է 63-64 տոկոսի սահմաններում: 2012-ին քաղաքային բնակչության կշիռը 64 տոկոս էր: Ճիշտ այդ ցուցանիշն է արձանագրվել այս տարվա հոկտեմբերին: Սակայն այս փաստից չի կարելի եզրակացնել, որ արտագաղթը համամասնորեն է նվազեցնում քաղաքային ու գյուղական համայնքների բնակչությունը: Ինչպես նաև չի կարելի եզրակացնել, որ քաղաքային բնակչության անփոփոխ կշիռը պահպանվում է գյուղական համայնքներից ներքին միգրացիայի արդյունքում:

Այն, որ մեր բոլոր մարզերում բնակչությունը նվազում է, կարելի է համոզվել այս տարվա պաշտոնական թվերով` բոլոր 10 մարզերի բնակչության քանակն անկում է արձանագրել նախորդ տարվա համեմատ: Սա հուշում է, որ արտագաղթը չի կանխվել:

Քաղաքային ու գյուղական համայնքների բնակչության բացարձակ թվերի դիտարկմամբ կարելի է նկատել, որ աճ արձանագրել են միայն քաղաքային երկու համայնքներ: 4200-ով ավելացել է մայրաքաղաքի բնակչությունը և 200-ով՝ Աբովյան քաղաքինը: 2012-ը վերջին տարեթիվն էր, երբ երկրի բնակչության կշռում քաղաքաբնակների թվաքանակը գերազանցում էր 2 մլն-ի ցուցանիշը (արժե նաև հիշել, որ 2015-ը վերջին տարին էր, երբ երկրի բնակչության պաշտոնական թվաքանակը 3 մլն-ից ավելի էր):

2019թ․ տվյալներով՝ 40 հազարից ավելի բնակիչ ունեցող յոթ քաղաք կա մեր երկրում: Ընդ որում այդ քաղաքների բնակչության թվաքանակների փոփոխություններն ընդհանուր (և անհասկանալի) տրամաբանություն ունեն: Օրինակ, Վաղարշապատ քաղաքը 2012-ին պաշտոնապես 57.9 հազար բնակչություն ուներ: Իսկ հաջորդ տարվանից` 2013-ից առ այսօր բնակչության քանակը տատանվում է 46.2-46.8 հազարի սահմաններում՝ համարյա չփոփոխվելով: Նույն պատկերն է Կապան քաղաքի պարագային` 2013-ից 2019-ի հոկտեմբերին քաղաքի բնակչության թվաքանակը 42.2-43 հազար է: Նույն կերպ փոքր տարբերություններ են արձանագրել Հրազդան և Աբովյան քաղաքները: Ավելին, Հրազդանը վերջին երկու տարում քանակական «փոփոխության» չի ենթարկվել իր 40.3 հազար թվաքանակով:

2012թ․ տվյալներով ամենամեծ չափով նվազել է Վանաձորի բնակչությունը` 104.9 հազարից 2019-ին իջնելով 77.6 հազար բնակչի թվաքանակի: Պաշտոնապես 145.8 հազարանոց Գյումրին այս տարվա հոկտեմբերին ունի 112.6 հազար բնակիչ: Միգրացիոն այս գործընթացները մասնագիտական վերլուծություն-բացատրություն չունեն: Վերջին ութ տարում խոշոր քաղաքներից ամենափոքր չափով «տուժել են» Աբովյան ու Կապան քաղաքները: Բնակչության տեղաշարժի թվերի համադրմամբ կարելի է եզրակացնել, որ ներքին տեղաշարժն իր ծավալով առնվազն երկու անգամ զիջում է արտագաղթի թվին: Հավանաբար սա էր պատճառը, որ ներքին տեղաշարժերի նկատմամբ ժողովրդագրությունն առանձնահատուկ հետաքրքրություն չի դրսևորում: Բայց խոշոր քաղաքների բնակչության թվաքանակի անկումը ցույց է տալիս, որ երկրի ուրբանիզացիայի 64 տոկոսանոց մակարդակը պահպանվում է միայն մայրաքաղաքի բնակչության դանդաղ պակասելու (որոշ տարիների նաև ներքին միգրացիայի շնորհիվ ավելանալու) հաշվին: Իսկ դա խոսում է երկրի անհամամասնական զարգանալու մասին: Իսկ այդ անհամամասնական զարգացման ամենաակնառու ապացույցը Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքն է: Համարյա «Մարդահամար 2011-ից» մինչ հիմա Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքն է՝ մշտական 300 բնակչով և կայուն գործազրկությամբ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>