Էրդողանը սպառնում է նոր պատերազմ սկսել Սիրիայի հյուսիսում
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իբր ունի տեղեկություններ, որոնց համաձայն՝ ոչ բոլոր քրդական զինված խմբերն են հեռացել Սիրիայի հյուսիսի՝ Թուրքիային սահմանակցող հատվածներից։ Խոսքը 30 կմ խորությամբ տարածքի մասին է, որը Թուրքիան «անվտանգության գոտի» է անվանում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսուհետ իրենք իրենց իրավունք են վերապահում նոր գործողություն սկսել քրդական զինված խմբերի դեմ։ Սակայն՝ երբ կլինի այդ գործողությունը, Էրդողանը չի ասել։
Էրդողանի խոսքերով՝ իրենք կհսկեն սահմանի այն հատվածը, որ պայմանավորվել են ռուսական կողմի հետ, բայց եթե քրդական նոր հարձակումներ լինեն կամ իրենք պարզեն, որ քրդական ուժերը սպառնում են իրենց, կսկսեն նոր ռազմական գործողություններ։

