Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
7
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

Ի՞նչ է իրենից ներկայացնում «խորքային պետությունը» Հայաստանում. ո՞վ կարող էր կանգնած լինել հոկտեմբերի 27-ի հետևում․ մաս 2–րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ

Ինչպես նշել էինք առաջին մասում, բոլոր երկրներում էլ այս կամ այն չափով գործում են «խորքային պետության» կառույցներ: Մի երկրում նրանց դերը մեծ է, մյուսում՝ փոքր: Այլ խնդիր է, որ ժամանակակից աշխարհում «փոքր» երկրների վրա իր ազդեցությունն ունեն նաև «մեծ» երկրների համապատասխան կառույցները: Քանզի դրա միջոցով են նրանք փորձում մեծացնել իրենց ազդեցությունները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական շահերը:

Այդ տեսանկյունից Հայաստանում իրենց տեսանելի ազդեցությունն ունեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համապատասխան կառույցները: Ավելի փոքր ազդեցություն ունեն նաև որոշ եվրոպական երկրներ, և վերջապես միջնորդավորված, սակայն զգալի ազդեցություն ունեն նաև մեր հարևան երկրները`Իրանն ու Թուրքիան:

Սակայն մինչ այդ ազդեցությունների չափերին ու բովանդակությանն անդրադառնալը, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր՝ հայրենի «խորքային պետությունը»:

Ինչպես ձևավորվեց «խորքային պետությունը» Հայաստանում

«Խորքային պետության» սաղմերը սկսեցին ձևավորվել Հայաստանում դեռ 90-ական թվականների սկզբից: Այդպիսի կառույցների ձևավորմանը ժամանակին փորձում էին իրենց լուման դնել Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Ժիրայր Լիպարիտյանը: Նման փորձեր անում էին նաև Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Եգորյանն ու Վազգեն Սարգսյանը: Սակայն այդ ժամանակաշրջանում ամբողջական կառույցների համալիր այդպես էլ չձևավորվեց, որոնք իրենց կորպորատիվ շահերով յուրօրինակ միասնական ուղենիշ ունենային: Հավանաբար ժամանակներն էին այդպիսին: Քանզի քաոսային վիճակ էր տիրում ոչ միայն Հայաստանում, այլև մեր հարևանների մոտ և Ռուսաստանում:

1998-ի իշխանափոխությունից հետո իրավիճակը մտավ ավելի կանխատեսելի հունի մեջ այն իմաստով, որ ուրվագծվում եին այն շրջանակները, որոնք պիտի սկսեին ձևավորել այդ կառույցները:

Այդ տիրույթը Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան քառյակն էր, որոնց շուրջ ընթանում էր քաղաքական փաթեթավորումը՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի և այլն:

Սակայն հոկտեմբերի 27-ը էապես շտկումներ մտցրեց այդ ընթացող գործընթացների մեջ:

Պարզ էր նաև այն, որ Հայաստանի «խորքային պետության» ձևավորման վրա փորձում էին իրենց ազդեցությունը թողնել նաև գերտերությունները, Թուրքիան և Իրանը:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում հոկտեմբերի 27-ը պետականության տեսանկյունից

Հոկտեմբերի 27-ը գործողություն էր Հայաստանի դեմ, որպեսզի դրա միջոցով կազմաքանդվեին երկրի բոլոր պետական և քաղաքական կառույցները: Ընդորում, կազմակերպիչների կողմից կատարողներն էլ էին «ճիշտ» ընտրված:

Բոլորին էր հայտնի, որ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին պլան էր դուրս եկել Վազգեն Սարգսյանը: Սակայն սույն փաստը չէր ողջունվում այն ժամանակվա հանրության և վերնախավի մեծ մասի կողմից՝ տարբեր պատճառներով: Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին համարում էր բնական մրցակից: Սերժ Սարգսյանը նույնպես խորթ էր Վազգեն Սարգսյանի շրջապատի համար: Կարեն Դեմիրճյանը և նրա շրջապատը նույնպես մտահոգված էին Վազգենի առաջին պլան դուրս գալով: ՀՅԴ-ն և ԱԺՄ-ն նույնպես չէին ողջունում Վազգենի քաղաքական ազդեցության կտրուկ մեծացումը: Վերջապես Վազգենի ազդեցությունը մտահոգում էր նաև նախկին ՀՀՇ-ական վերնախավին: Վերջիններս մտավախություն ունեին, որ Վազգենն իր «մաքրվելու համար» կարող էր սկսել «վհուկների որս» իրենց շրջապատում՝ դրանով իսկ վերականգնելով իր հեղինակությունը հանրության իրենց հանդեպ չարացած հատվածի մոտ: Պատճառը նույնպես պարզ էր՝ 1999-ի աշնանը Վազգեն Սարգսյանի պատվիրակությունը նոր էր վերադարձել Վաշինգտոնից: Ու թեև նրա հանդիպման արդյունքները ԱՄՆ-ի մայրաքաղաքում տպավորիչ էին, սակայն նրա`Վազգենի տրամադրությունը չափազանց վատն էր: ԱՄՆ-ում նրան ներկայացրել էին ՀՀՇ-ական տարիների կառավարման թալանի պատկերը ամբողջապես, և որի արդյունքում նաև «բացատրել էին», որ այդպիսի «կոռուպցիայով ականապատված» միջավայրում նրան չի հաջողվի լուրջ առաջխաղացում արձանագրել երկում և ուրեմն հետագայում դառնալ երկրի լեգիտիմ առաջնորդ:

Վազգենն այդ իմաստով կանգնած էր որոշումների մի քանի ջրբաժանների առջև՝ չունենալով իրականում կայուն և հուսալի քաղաքական հենք ոչ վերնախավում, ոչ էլ հանրության մեջ: Հանրությունը այն ժամանակ պահանջում էր նոր իշխանություններից «պատժել ՀՀՇ-ական թալանչիական իշխանություններին» և դրա իրագործման որպես գլխավոր խոչընդոտ տեսնում էր՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի: Մարդու, ով Տեր-պետրոսյանական նախկին ռեժիմի առանցքային գործիչներից էր: Հասարակ մարդիկ նրան չէին սիրում պատերազմի ընթացքում եռամսյա հավաքների կազմակերպման համար, որի արդյունքում շատ անփորձ երիտասարդներ զոհվեցին: Իսկ 1996-ը դարձավ նրան ատելու «լեգիտիմ հիմքը», որի արդյունքում Վազգեն Սարգսյանը սկսել էր ընկալվել որպես երկրի զարգացման հիմնական խոչընդոտ: 1998-ի իշխանափոխությունը «մաքրեց» նրան այդ խարանից: Սակայն հանրությունը պատրաստ չէր տեսնելու նրան որպես երկրի գլխավոր դերակատար: Վազգենը դա ինտուիտիվ հասկանում էր, և դրա համար նա փորձեց «ավելի մաքրվել»՝ դաշինք կազմելով «ժողովրդի սիրելի» Կարեն Դեմիրճյանի հետ:

Սակայն երբ պարզ էր, որ արդեն վարչապետ դարձաց Վազգեն Սարգսյանն ավելի հեռահար նպատակ է հետապնդում, իր նկատմամբ առաջացավ համընդհանուր «ոչ բարյացակամ վերաբերմունք» գրեթե բոլոր շրջանակներում:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվարկել էին նաև մեր դրսի «ոխերիմ հարևանները»:

Ի՞նչ նպատակ էին հետապնդում «դրսում»՝ Վազգեն Սարգսյանի վերացումով

Վազգենի քաղաքական հասունացումը սրընթաց բնույթ ունեցավ: Նա չափազանց տաղանդավոր անձնավորություն էր: Նա ճիշտ որսաց հանրության պահանջը, և փորձում էր դիրքավորվել որպես այն առանցքային գործիչը, ով Հայաստանը կարող էր դուրս բերել զարգացման նոր ուղի: Նա, ըստ էության, մնացած բոլոր գործիչներից տարբերվում էր սովորելու իր ունակությամբ և կաղապարված չէր իր հին պատկերացումներով: Այդպես են դառնում առանցքային գործիչ, և նա ուներ բոլոր հնարավորությունները դառնալու «հայկական Աթաթուրք»: Նրան բոլորը կամ գրեթե բոլորը խանդում էին՝ չունենալով նրա՝ որպես զարգացող պետական գործչի հատկությունների շատ կողմերը:

Սա՛ էր իրական ճշմարտությունը: Բայց դրա մասին պոպուլյար չէ խոսել նույնիսկ այսօր: Սակայն դա տեսանելի էր նաև «դրսի» համար: «Դրսում» համոզված էին, որ հենց նա՛ է լինելու ապագա Հայաստանի ղեկավարը: Բայց միաժամանակ համոզված էին, որ նա էր Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղի հարցում հիմնական օպոնենտը: Ավելին, նա ոչ միայն դեմ էր այդ ծրագրին, այլև կարողացավ կանխել այդ զարգացման ուղին: Չլիներ Վազգեն Սարգսյանը, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ էր սպասվելու Ղարաբաղի ու, ի վերջո, Հայաստանի ճակատագրին:

Բայց պարզ էր նաև այն, որ նրան չէին սիրում ոչ միայն վերնախավում, այլև լայն հանրության շրջանում, քանզի չէին մոռացել 1996-ը:

Պետք էր ժամանակ չկորցնել, և «դրսում» որոշեցին, որ նման իրավիճակ հետագայում այլևս կարող է և չլինել:

Ովքե՞ր կարող էին շահագրգռված լինել «դրսում»՝ Վազգենի վերացումով

Տարածված այն միֆը, թե հոկտեմբերի 27-ի մեջ կարող է Մոսկվայի գործոնը լինել, ամբողջովին անհիմն է: Նախ չկար մոտիվ: Թե՛ Վազգեն Սարգսյանը, և թե՛ Կարեն Դեմիրճյանը ընկալվում էին որպես «ընդգծված ռուսամետ գործիչներ»: Ավելին, Նույն Մոսկվայի ջանքերով նաև Վրաստանում իշխանության բերվեց Շևարդնաձեն, իսկ Ադրբեջանում` Ալիևը: Բացի այդ, Վազգեն Սարգսյանը սերտ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի ուժայինների հետ: Իսկ այն թեզը, թե իբր նրանց սպանությունը կապված էր ղարաբաղյան խնդրի հետ, կատարյալ անհեթեթություն է: Այդ խնդիրը վերացական փաստաթղթերի միջոցով չեն լուծվում Ստամբուլում կամ որևիցե այլ տեղ:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված «Մեղրիի տարբերակին», ապա դա իսկական բլեֆ է: Ինչո՞ւ պիտի Մոսկվան շահագրգռված լիներ, որ «Մեղրին հանձնվեր Ադրբեջանին»: Նման պնդումներով հանդես եկողները կամ անմեղսունակներ են, կամ էլ հեռահար այլ նպատակներ են հետապնդում: Երրորդ կարծիք այստեղ չի կարող լինել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանին առաջարկվել էր այդ հարցը քննել, ապա պետք է նշել, որ Տեր-Պետրոսյանի ժամանակել է այդ հարցը առաջարկվել՝ որպես Գոբլի ծրագիր: Սակայն պարզ էր, որ դա մերժվել էր թե՛ 1-ին, և թե՛ 2-րդ նախագահի կողմից: Համ էլ հարց է առաջանում՝ եթե մերոնք Մեղրին հանձնում էին, ապա Ալիևը ինչո՞ւ չհամաձայնեց։

Այս հարցում ցանկացած սպեկուլյացիա լուրջ կասկած է առաջացնում դրա նպատակի վերաբերյալ: Իսկ ռուս հետախույզ Լիտվինենկոյի «վարկածները» ներքին ներռուսական разборка-ների արդյունք էին: Այն ժամանակ էլ խոսում էին, որ ФСБ-ն դիտմամբ պայթեցնում էր Ռուսաստանում շենքեր, որպեսզի վախի մթնոլորտ մտցի իրենց հանրության մեջ: Այն ժամանակ այդ անհեթեթություններին հավատում էին, քանզի այն ժամանակվա մթնոլորտն էր այդպիսին: «Արտաքին կառավարման» տակ գտնվող ելցինյան Ռուսաստանում այդ միֆերը պիտի պահանջված լինեին:

Պատվիրատուի ամերիկյան վարկածը նույնպես քիչ հավանական է, քանզի ամերիկացիները սովորաբար հակված են աշխատել ցանկացած գործչի հետ, իհարկե եթե վերջինս ընդգծված հակաամերիկյան ուղղվածություն չունի:

Մահափորձեր կատարվել են Կուբայի, Իրանի, Վենեսուելայի իշխող վերնախավերի հայտնի գործիչների դեմ, քանզի այդ երկրները ընդգծված հակաամերիկյան բնույթ ունեին: Սակայն ԱՊՀ տարածքում այդպիսի «հետք» ամերիկացիները չեն թողել ոչ մի երկրում: Ինչո՞ւ պիտի Հայաստանը այդ շարքում բացառություն լիներ:

Իրանը նույնպես մոտիվ չուներ նման քայլի դիմելու:

Հերքումների մեթոդով կանգնենք թուրքական վարկածի վրա:

Թուրքական վարկածը ամենահավանականն է մի շարք պատճառներով:

Առաջին

Թուրքիան ուներ նպատակ կազմաքանդելու մեր պետականությունը, քանզի ղարաբաղյան խնդրի չլուծման պատճառով փաստացի կանխվեցին այդ երկրի պանթուրքիստական նկրտումները, որոնք ավելի հեռահար նպատակ ունեին:

Երկրորդ

Թուրքական «խորքային պետության» կառույցներն այդ ժամանակ ամենակենսունակն էին: Բացի այդ, նրանց համար դա ճակատագրական նշանակություն ուներ: Ինչը և ցույց տվեց հետագան, քանզի նեոպանթուրքիզմի տապալումով Էրդողանի իշխանության գալով՝ այդ կառույցները փաստացի ոչնչացվեցին նոր թուրքական իշխանությունների կողմից: Իսկ այդպիսի ապագան կանխատեսելի էր այդ կառույցների համար: Այդ իսկ պատճառով էլ նրանք կարող էին վա-բանկ գնալ Հայաստանում:

Երրորդ

Վազգեն Սարգսյանը հայտ էր ներկայացնում դառնալ «հայկական Աթաթուրք», իսկ Թուրքիայում գիտեն, թե դա ինչ է նշանակում:

Չորրորդ

Հոկտեմբերի 27-ով նպատակ էր հետապնդվում ոչ միայն վերացնել Վազգեն Սարգսյանին, այլև Կարեն Դեմիրճյանին: Որպեսզի երկրում ազդեցիկ գործիչներ չմնան: Բացի այդ այս քայլով փաստացի քաղաքականապես կոչնչացվեր Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմ նախագահ մնալու հետագա հեռանկարը և նա կդառնար «կաղ բադ» երկրի ղեկավար: Տնաբույծ թուրքամետ շրջանակներն, ի դեպ, շտապեցին օգտվել իրավիճակից ու Քոչարյանի դեմ արշավ սկսել։

Բացի այդ, Նաիրի Հունանյանի հռետորաբանության պարագայում գաղափարական մեծ հարված կստանային նաև ՀՅԴ-ն և ԱԺՄ-ն: Որոնք այդ ժամանակ համարվում էին քիչ թե շատ ազդեցիկ ուժեր:

Հինգերորդ

Թուրքիայում կարող էին հույս ունենալ, որ այս ահաբեկչական գործողությունով Հայաստանը գլխատվելով կարող էր հայտնվել պերմանենտ քաղաքացիական պատերազմների մեջ, որի վերջնաարդյունքում երկիրը կդառնար «Տաջիկստան» և կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը նոր ռևանշով կարող էր «հետ բերել» կորցրածը: Արդյունքում, Թուրքիայում էլ նեոպանթուրքիստները կրկին կդառնային պահանջված, իսկ Էրդողանին չէր հաջողվի ամբողջովին կազմականդել այդ երկրում երկար տարիների ընթացքում ձևավորված «խորքային պետության» ինստիտուտները:

Վեցերորդ

Հետաքրքիր էր ընտրված կատարողների շարքում Նաիրի Հունանյանը: Մարդ, որ ամբիցիոզ էր, տառապում էր, այսպես կոչված, «Հերոստրատի սինդրոմով»: Բացի այդ, տարիներ շարունակ ապրում էր Ղրիմում, որտեղ այդ ժամանակ թերակղզում անչափ ակտիվ էր գործում թուրքական MIT գաղտնի ծառայությունը:

Ուշագրավ է այն, որ Նաիրի Հունանյանը իր եղբոր հետ մի քանի անգամ մեկնել է Թուրքիա մանր բիզնեսով զբաղվելու համար: Համաձայնեք, որ նախկին դաշնակցականի համար դա հետաքրքիր պահվածք է:

Եվ վերջապես, 1998-ին նա մեծ խմբով այցելեց Թուրքիա, որտեղ նրան ընդունում էին ամենաբարձր մակարդակով: Թերևս միայն այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը չընդունեց նրան:

Ո՞ր անձը Հայաստանում այսօր կարող է այդպիսի ընդունելության արժանանալ Թուրքիայում: Հարցը հռետորական չէ: Բայց ամենակարևորն այն է, թե ինչո՞ւ թուրքերը որոշեցին բավարարել Նաիրիի այդ ամբիցիոզ պահանջները՝ այդպիսի ընդունելություն կազմակերպել:

Իսկ դրա պատասխանը ակնհայտ է: Դատելով ամենից՝ նրանք հույս էին տվել Նաիրիին, որ կարող են իրեն տեսնել «երկրի ապագա ղեկավարի պաշտոնում»: Օրինակ, Ելցինը նախագահ ընտրվելուց առաջ մեկնեց Միացյալ Նահանգներ, ինչպես ռուսներն են ասում՝ « на смотрины»:

Դա երկրի ղեկավարի օծում ստանալու յուրօրինակ ձև է, երբ այս կամ այն գործիչը ղեկավար դառնալուց առաջ մեկնում է «մեծ երկիր» իր ապագա լեգիտիմ «թագը բերելու» համար: Այդպես էր Սահակաշվիլին իշխանության գալուց առաջ մեկնում Նահանգներ: Նույնն էին անում Յուշչենկոն և Պորոշենկոն: Հայաստանի բոլոր ղեկավարները մինչ նախագահ ընտրվելը այցելում էին Մոսկվա:

Նույնիսկ դրա համար էր մեր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել Մոսկվա՝ 2013-ին, նախագահական ընտրությունների ենթադրյալ և փողոցում պահանջվող երկրորդ փուլից առաջ: Դրա համար էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ հանդիպումներ ունեցել Մոսկվայում:

Նաիրին, հասկանալի պատճառով, չէր կարող այդ բացահայտ ձևով մեկնել Թուրքիա՝ իր «թագի» հետևից: Այդ իսկ պատճառով էլ նա իր այցը փաթեթավորել էր «լրագրողական թիմով»: Իսկ թուրքերն էլ, իրենց հերթին, բավարարել էին Նաիրիի բոլոր պահանջները՝ բացի Դեմիրելի հետ հանդիպումից: Առանց դրա Նաիրին այդպիսի ռիսկի չէր դիմի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում:

Ո՞րն էր Նաիրիի հույսը

Նաիրին համոզված էր, որ Վազգենին վերացնելով նա ստանում էր «նոր ուժի մարմնավորում» հանրության մեջ: Իսկ Կարեն Դեմիրճյանին վերացնելով՝ հանրությունը կորցնում էր ամենաբարձր լեգիտիմություն ունեցող անձին՝ իր առաջ ճանապարհ բացելով դեպի իշխանություն:

Նաիրին իր համար կազմել էր «անհատների և քաղաքական ուժերի ցուցակ», ովքեր պիտի դառնային նրա քաղաքական հենարանը: Դրա համար նա ԱԺ-ի շենքից բաց թողեց լրագրողներին: Հույս ուներ, որ ԱԺ կգան և իրեն կաջակցեն այդ ժամանակվա հիմնական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք բացասական էին տրամադրված Վազգենի հանդեպ՝ 1996-ի համար:

Նաիրին համոզված էր՝ Վազգենի սպանությունը ոգևորությամբ պիտի ընդունվեր հանրության կողմից: Իսկ երբ նա դառնա վարչապետ և սկսի պատժել թալանչի ՀՀՇ-ական կարկառուն ռեժիմի ներկայացուցիչներին, ապա մարդիկ արագ կմոռանային Կարեն Դեմիրճյանին և նրա մեջ կտեսնեին Հայաստանի ներկա և ապագա «փրկչին»:

Ի դեպ նշենք, որ այսպիսի «հերոստրատի սինդրոմով» են տառապում աշխարհի գրեթե բոլոր հեղափոխականները:

Եթե այն ժամանակ մոդայիկ էր պատժել «թալանչի ՀՀՇ-ականներին», ապա այսօր մոդայիկ է պատժել «թալանչի ՀՀԿ-ականներին»: Իսկ թե ովքեր են այսօր հայտ ներկայացնում դառնալ «ժամանակակից նաիրիհունանյաններ», տեսանելի է բոլորի համար: ԱԱԾ մեկուսարանում տեղի ունեցած հանդիպումը հենց այնպես չէր կազմակերպված։

Փոփոխվում են ժամանակները, հերոսները, հակահերոսները, սակայն նրանց ֆունկցիաները նույնն են մնում:

Նաիրին մինչ այսօր էլ համոզված է, որ «փրկել է Հայաստանը չարիքից»: Ինչպես որ ներկայիս շատ հեղափոխականներ համոզված են, որ նույնպես «փրկում են Հայաստանը չարիքից»:

Փոփոխվել են դերակատարները, սակայն նրանց ֆունկցիան ու պատկերացումները չեն փոխվել:

Ավելին, չեն փոխվել նաև նրանց արտաքին պատվիրատուները, քանզի ի տարբերություն «հեղափոխականների»՝ այդ պատվիրատուն, մեր պարագայում, ավելի քան 500 տարվա պետականության լուրջ փորձ ունի:

Աշխարհի բոլոր հեղափոխականները առանց դրսի հովանավորների չեն լինում: Լինի դա Յուշչենկոն, թե Պորոշենկոն կամ Սահակաշվիլին մեր ժամանակներում: Ռուս բոլշևիկներ-հեղափոխականները , հայ բոլշևիկները 100 տարի առաջ կամ ֆրանսիացի յակոբինյանները 250 տարի առաջ:

Այդպիսին է բոլոր տեսակի հեղափոխականների բնույթը: Նրանք բոլորը պայքարում են «հանուն հասարակ մարդու երջանիկ ապագայի»՝ անպայման և պարտադիր օտար երկրների «խորքային պետությունների» ուղղորդմամբ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan