Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հազրո շրջանների 12 թաղամասերում հայտարարվել է պարետային ժամ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` պարետային ժամը ուժի մեջ է մտել փետրվարի 2-ից:
Որպես պարետային ժամի հայտարարման պատճառ, Դիարբեքիրի նահանգապետարանը նշել է այն, որ թուրք ուժայինները պատրաստվում են օպերացիա իրականացնել քուրդ զինյալների հենակետերի ուղղությամբ: Օպերացիայի ընթացքում մասնավորապես նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալներին պատկանող մի շարք թաքստոցներ և զինպահեստներ:
Պարետային ժամի մասին հայտարարությունը Դիարբեքիրի նահանգապետարանը հրապարակել է գրավոր: Նշվում է, որ այդ ամենն արվել է՝ ելնելով Թուրքիայի քաղաքացիների անվտանգության նկատառումներից: Պարետային ժամը կգործի այնքան ժամանակ, մինչև կհրապարակվի հավելյալ ծանուցում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Աղբյուր` Ermenihaber.am