Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ

Ի՞նչ նպատակով է Զարուհի Փոստանջյանը, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկություն հայտնում Ժառանգության դիրքորոշման վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը նրա «Ֆեյսբուքյան» էջից:

Ափսոս, իհարկե, որ մեր նախկին գործընկերը քաղաքակիրթ հեռանալուն գերադասեց Ժառանգությանը հարվածելը, այն էլ մի վճռորոշ ժամանակահատվածում, երբ թվում էր թե բոլոր ընդդիմադիրների ջանքերը պետք է ուղղվեին իշխող վարչախմբի դեմ պայքարին: Ու որքան էլ որ տրամադրել ենք մեզ չպատասխանելուն մեր հանդեպ ուղղված անհիմն մեղադրանքներին, սակայն երբեմն վրդովմունքն այնքան մեծ է լինում, որ չես կարողանում զսպել քեզ ու գոնե ճշմարտությունը մատնացույց չանել:


«Ժառանգության» անդամ այն «արժանապատիվ տղամարդկանց եւ կանանց, որոնց հետ 10 տարի ճանապարհ է անցել» (մեջբերումն իրենից է) եւ ընդհանրապես՝ մի ամբողջ կուսակցությանը, որի շնորհիվ/ջանքերով 2007-ին եւ ապա 2012-ին պատգամավոր է ընտրվել, տիկին Փոստանջյանը մեղադրում է սեփական ծրագրից, գաղափարախոսությունից եւ սկզբունքներից հեռանալու մեջ՝ հղում անելով Ժառանգության ընդունած մանիֆեստին, մասնավորապես ասելով, թե իբր «դրանում նշվում է, որ Ժառանգությունը այլեւս հող պահանջողից դարձել է հող հանձնող» (http://www.1in.am/2097965.html 2:30-ից սկսած):

Զերծ մնալով իր այս արարքին որակում տալուց՝ ստորեւ մեջբերումներ եմ անում այս եւ մյուս երկու փաստաթղթերից, որոնց հղում է անում Զարուհի Փոստանջյանը: Եւ եթե իր նշված թեմաներով այս փաստաթղթերում կան այլ հատվածներ, որոնց տիկին Փոստանջյանը կարող է հղում անել՝ հիմնավորելու համար իր ասածները, պետք է խնդրեմ իրեն ուղղակի մեջբերումներ անել:
Հատված “Ժառանգություն” կուսակցության ծրագրից (ընդունվել է 2002թ.-ին, լրամշակվել՝ 2005թ.-ին) (http://heritage.am/hy/about/program?showall=&start=9 ).
Էջ 10, 11-ից


9. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑ


«Այսօր Արցախը պետք է գոյատեւի որպես ինքնիշխան պետություն՝ բարեպատեհ ժամանակներում մայր հայրենիքին մաս դառնալու հեռանկարով։ Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքում բացառում ենք թե որակական, թե տարածքային միակողմանի զիջումներն ու անհամարժեք փոխանակումները։
Սեփական անվտանգությանն ուղղված մարտահրավերների, ազգային ու քաղաքակրթական ինքնաճանաչողության եւ սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու վերագիտակցումից արթնացած այս հիմնախնդիրը կարգավորման հեռանկարում չի կարող կտրվել իր այդ ակունքներից։
Խնդրի կարգավորման գործում վճռորոշը այդ կարգավորումը մարմնավորող համաժողովրդական կամքն է՝ ինքնուրույնաբար ու սեփական շահերից բխող որոշման ընդունման իրավունքով։ Այն պետք է ապահովի Արցախի հարցի այնպիսի լուծում, որը՝


-բացառում է ԼՂՀ-ի վերադարձը Ադրբեջանի կազմ.
-ապահովում է հուսալի ցամաքային կապ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ.
-չի խախտում ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ։»...


«Խնդրի խաղաղ կարգավորումն իրավունքի եւ վստահության հաստատման լավագույն ուղին է։ Խաթարված արդարության ու կայուն խաղաղության հաստատումը ոչ միայն համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին, այլեւ բացառում է Ղարաբաղի ժողովրդին ուղղված բոլոր կարգի սպառնալիքների կենսակոչման հնարավորությունը։
Հայաստանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է՝ խաղաղ ճանապարհով եւ հասարակայնորեն ընդունելի տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու, շահախնդիր՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ու ինքնության ապահովման հարցում եւ աջակից՝ ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը։» …
Հատված «Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկից
Դեկտեմբերի 29, 2016թ.


9. «Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որեւէ զիջում Ադբեջանին, ինչպեսեւ որեւէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։»
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի հավելվածի՝ Արցախին վերաբերող հատվածն ամբողջությամբ (http://lragir.am/index/arm/0/country/view/147798 ).

«2.Արցախ


Մենք խոր անհանգստություն ենք հայտնում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի եւ տրամաբանության առնչությամբ, ըստ որի՝ առաջնային պլան է մղվել ԼՂՀ, այսպես կոչված, ժամանակավոր կարգավիճակի հարցը, որի դիմաց հայկական կողմից պահանջվում են միակողմանի տարածքային զիջումներ։
Մենք համոզված ենք, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման համար հայկական կողմը պետք է ուժեղացնի ռազմական կարողություններն ու անվտանգության մակարդակը և վերականգնի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել հակառակորդի կողմից նոր ագրեսիայի ցանկացած փորձ, իսկ նման փորձի դեպքում՝պարտադրել խաղաղություն: Անհրաժեշտ է նաևփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ շեշտը դնելով ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության ճանաչման վրա։
Բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։


Մենք սկզբունքային ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ և առանց նրահամաձայնության չի կարող կյանքի կոչվել խնդրի լուծման որևէ բանաձև։»


Սա ինչ վերաբերում էր Արցախին: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են: Սակայն բաց է մնում հարցը. ո՞րն է Զարուհի Փոստանջյանի նպատակը երբ նա իշխող վարչախմբի դեմ պայքարի հերթական շրջափուլի մեջ մտած եւ վերջինիս հարձակման ու սպառնալիքների հիմնական (եթե ոչ միակ) թիրախը դարձած Ժառանգությանը/«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, մեղմ ասած, անհիմն մեղադրում է “հող հանձնելու” մտադրություն ունենալու մեջ:


Այժմ քաղբանտարկյալների եւ Սասնա Ծռերի մասով:
Տիկին Փոստանջյանը նաեւ անհայտ պատճառներով աղավաղում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մոտեցումները, թե իբր դաշինքը ասում է որ “հնարավոր է որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ” եւ որ չի ճանաչում Սասնա Ծռերին որպես քաղաքական հայացքների համար հետապնդվողների (http://www.1in.am/2097965.html 3:40-ից սկսած):


Սկսեմ նրանից, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԲՈԼՈՐ առաջնորդները հայտարարել են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ավելին, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի հավելվածի՝ Մարդու իրավունքներին վերաբերող (8-րդ) բաժնում սեւով սպիտակի վրա, հայերեն լեզվով գրված է.
«Բացառել քաղաքական հետապնդումների իրականացումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։» (http://lragir.am/index/arm/0/country/view/147798)


Այս պաշտոնական ձեւակերպումը որեւէ եզր չունի տիկին Փոստանջյանի՝ դաշինքին վերագրվող «հնարավոր է որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ» ձեւակերպման հետ եւ այս նենգափոխումը այլ կերպ քան միտումնավոր արվել չէր կարող: Կրկին նույն հարցը. ի՞նչ նպատակով է արվում այս նենգափոխումը նախընտրական այս շրջանում, երբ իշխանությունը իր բոլոր ռեսուրսներն ուղղել է հենց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին վարկաբեկելուն:
Իսկ ահա Ժառանգության՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկի այն հատվածը, որը վերաբերում է քաղբանտարկյալների եւ Սասնա Ծռերին.
4. Նոր ձեւավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն եւ արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչեւ ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ: (http://heritage.am/hy/news/497-291216)
Ծռերի գործողության ժամանակահատվածում ոստիկանների մեջ զոհերի առկայության ցավալի փաստը հնարավորություն չի տալիս պահանջելու բոլորի հանդեպ հարուցված քրեական գործերի կարճում առանց որեւէ դատավարության. նման պահանջ չեն ներկայացնում ո՛չ Հայաստանի ու միջազգային իրավապաշտպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները:


Վերջապես, որքանով է կոռեկտ երբ տիկին Փոստանջյանը փորձում է իրար դեմ հանել Ժառանգությանը եւ Սասնա Ծռերին, երբ Սասնա Ծռերի ապստամբության օրերին ծավալված համաժողովրդական բողոքի գործողությունների ժամանակ նա հրաժարվեց որեւէ պատասխանատվություն ստանձնել հավաքված ժողովրդին ղեկավարելու գործին մասնակցելու՝ Համակարգային խորհրդում ընդգրկվելու մեջ, անգամ հրաժարվեց գեթ մեկ անգամ ելույթ ունենալ հարթակից, թեեւ թե՛ առաջինի եւ թե՛ երկրորդի հրավերն ունեցել է: Սա այն դեպքում, որ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ընդգրկվել էին այդ խորհրդի կազմում: Անգամ հուլիսի 30-ին, երբ համակարգող խորհրդի անդամները կամ ձերբակալված էին կամ ընդհատակ էին անցել՝ տիկին Փոստանջյանը չանսաց իր կուսակցական ընկերների կոչերին՝ գոնե ելույթ ունենալ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի առջեւ: Նման դիրքորոշումն, իհարկե, իր իրավունքն էր: Սակայն որքանով է ճիշտ այժմ հետին թվով փորձել տպավորություն ստեղծել, թե ինքն ավելի սրտացավ է տղերքի համար, քան Ժառանգությունը, մանավանդ որ ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում, որի ջատագովն էր տիկին Փաստանջյանը, Ժառանգությունը, թեեւ կստանար մի քանի մանդատներ, սակայն բաց կթողներ ապրիլի 2-ի իշխանափոխության շանսը: Իշխանափոխություն, որի արդյունքում միայն ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, իսկ Սասնա Ծռերի բացարձակ մեծամասնության հանդեպ կկիրառվի խափանման այլ միջոց (գրավ կամ ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ), մինչեւ որ արդար դատավարության արդյունքում նրանց վրայից եւս կհանվեն մեղադրանքները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>