Մեկ միլիոն դոլար փրկագին՝ Կոնգոյում վրաց օդաչուին ազատելու համար
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում գերեվարված վրացի ռազմական օդաչուին ազատելու դիմաց խռովարարները 1 մլն դոլար են պահանջում, հաղորդեց նախկին փոխգնդապետ Դավիթ Մակիշվիլին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրաստանի կառավարություն, օգնեք օդաչու Սոսո Օսիուրաուլիին, որին գերեվարել են Կոնգոյում, այն բանից հետո, երբ խոցել են նրա ուղղաթիռը: Ապահովեք նրա անվտանգությունը և վերադարձը հայրենիք», - գրում է Մակիշվիլին սոցիալական կայքերում:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Մակիշվիլին հավելեց, որ Օսիուրաուլին Կոնգո է մեկնել երկու տարի առաջ:
«Ինչպես մեզ հայտնի է դարձել, հունվարի 27-ին Կոնգոյում խռովարարների կողմից խոցվել է նրա ուղղաթիռը, բայց նա փրկվել է... Որպես փրկագին մեկ միլիոն դոլա է պահանջվում», - հավելեց Մակիշվիլին:
Հեռուստաընկերության տվյալներով, Վրաստանի պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն նման տեղեկատվության չեն տիրապետում:
Zham.am