Բակո Սահակյանը հանդիպեց եվրոպական մի շարք երկրներից ժամանած դիտորդների հետ
Դիտել նաև
Ադրբեջանը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրությունից
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում
Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան
Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, «ներքին գործ է», բայց.... «Փաստ»
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:

