Վրաստանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում այսօր 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հաղորդում է Interfax.ru- ն՝ հղում անելով Վրաստանի Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմի քաղաքից 2 կմ հեռավորությամբ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 13:03-ին: Բնակելի թաղամասերում ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում անցկացվում են նախագահական ընտրություններ: