Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Հանդիսատեսն ինձ հետ ու իմ ապրումներով անցավ պոեզիայի արահետներով.Մանուշակ Շիրինյանն իր ասմունքի երեկոյի մասին(լուսանկարներ)

Սեպտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Մանուշակ Շիրինյանի գրական-մշակութային երեկոն՝ «Պոեզիայի արահետներով» խորագրով: Ասմունքող, արվեստագետ, մշակութային լրագրող Մանուշակ Շիրինյանը հերթական անգամ հանդիսատեսին տարավ արվեստի աշխարհ, մոտեցրեց հայ մեծերի խորախորհուրդ մտքերին, անկեղծ ապրումներին՝ իր նույնքան անկեղծ ու ազնիվ տեսակով ներկայացնելով նրանց ստեղծագործությունները։ Վահագն Դավթյան, Վահան Տերյան, Համո Սահյան, Վիյլամ Սարոյան, նաև ժամանակակից բանաստեղծների գործեր՝ Մետաքսե, Էսթեր Դավիթյան, Արտակ Համբարձումյան, Անուշ Նագաշյան... Նրանց ստեղծագործությունները յուրովի հնչեցին Մանուշակ Շիրինյանի կատարմամբ։

Zham.am-ն Մանուշակ Շիրինյանի հետ զրուցեց միջոցառման ու նաև այլ հարցերի շուրջ:

-Տիկին Շիրինյան, Առնո Բաբաջանյան համերգսարհում երկրորդ անգամ տեղի ունեցավ Ձեր գրական-երաժշտական երեկոն, որը կրկին նույն խորագիրն ուներ՝ «Պոեզիայի արահետներով»: Նախ ինչո՞ւ է անփոփոխ մնում խորագիրը, և երկրորդ՝ պոեզիայի երեկոն արդեն իրականություն է, ի՞նչ տպավորություն է փոխանցել հանդիսատեսը:

-Խորագիրն այնքա՜ն տիպիկ է նկարագրում այն ճանապարհը, որն ինձ տանում է բեմ, համախմբում է հանդիսատեսին ու ճանապարհում, որ անգամ չփորձեցի փոխել այն: Իսկ երեկոյի առումով պարզապես կարող եմ փոխանցել հանդիսատեսի գնահատականը, դրանք բացառապես դրական գնահատականներ էին, որ դեռ շարունակում եմ լսել: Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, ինչու չէ, նաև անկեղծ ցանկությունը, որ ավելի հաճախ հանդիպենք, որ նման մշակութային երեկոներ պետք է նախաձեռնել ոչ թե չորս տարին մեկ, այլ չորս ամիսը մեկ, ոչ միայն պարտավորեցնում է, այլև այն համոզմանն եմ, որ երեկոն սպասված էր, հանդիսատեսն ինձ հետ ու իմ ապրումներով անցավ պոեզիայի արահետներով: Այժմ արդեն վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ եմ արել և արժեր այդքան երկար աշխատել յուրաքանչյուրի մանրուքի վրա՝ երաժշտության, բանաստեղծությունների ընտրության, դաշնամուրային կատարման, թեմաների և այլն:

-Տիկին Շիրինյան, այժմ Հայաստանում ցանկացած միջոցառում կոմերիցոն նպատակ է հետապնդում, Ձեր երեկոն միայն հրավիրատոմսերով էր՝ տեղերը սահմանափակ էին, ցանկություն հայտնողները՝ շատ: Ի՞նչու մտածեցիք անցկացնել նման միջոցառում:

-Ես միշտ եմ առաջնորդվել հետևյալ սկզբուքնով՝ ամեն ինչ պետք չէ վերածել նյութականի, որովհետև այն հոգևորը, զգացմունքայինը, որ դու ստանում ես, կոմերցիոն շահով առանջորդվելու դեպքում միշտ չէ , որ կարող ես ստանալ:
Կոմերցիոն շահի խնդիրը Հայաստանում խորն է, դա ինչ-որ բան փոխել է արվեստում: Դա այլ հարց է, ես իմ երեկոյի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն նախաձեռնել էի մարդկանց համար, ովքեր ցանկանում էին լսել ինձ, ովքեր ինձ պարբերաբար դիմում էին նման միջոցառման ակնկալիքով, ովքեր ցանկանում էին լսել հայ մեծերին իմ ներկայացմամբ և բեմից ստանալ աննկարագրելի զգացմունքներ, ինչը, հենց հանդիսատեսի խոսքով, ինձ հաջողվել է:

-Տիկին Շիրինյան, սպասե՞նք կրկին նման միջոցառման, արդեն մտածո՞ւմ եք այդ մասին և ըստ Ձեզ՝ ի՞նչ տվեց ու ի՞նչ ստացավ հանդիսատեսը բեմից:


-Նախ հանդիսատեսի մասին. նրանք տարբերվող էին, զգում էին իմ ամեն մի բառը, ապրում էին ինձ հետ և չափից դուրս ուշադիր էին, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ: Շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքեր ես դեռ ստանում եմ, երեկոյից երկու օր անց նրանք շարունակում են կիսվել իրենց տպավորություններով: Դե եթե այդքանը կա, ուրեմն անկախ քո կամքից սկսում ես մտածել հաջորդ միջոցառման մասին: Ի դեպ, շնորհակալ եմ հանդիսատեսին այդչափ զգայուն լինելու համար և ինչպես երեկոյի ավարտին ասացի՝ եկեք ծաղկուն պահենք մեր հոգու պարտեզը․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>