Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ի՞նչ «հեղափոխություն» է ուզում շարունակել Արթուր Գրիգորյանը, և համաձայն է արդյոք դրա հետ Նիկոլ Փաշինյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր էլ թաքցրել, որ իր գլխավոր նպատակներից է Ամուլսարի նախագծի փակումը, ընդ որում, խոսելով մյուս մետաղական հանքերի մասին, նա նշել է, որ այստեղ վիճակը ավելի վատ է, քան՝ Ամուլսարում: Նույն հարցազրույցում նա խոստացել է, որ մոտ ժամանակներս սկսելու է տեսչական ստուգումներ անցկացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում՝ հպարտությամբ նշելով, որ այս ոլորտում հեղափոխությունը շարունակվելու է:

Փորձենք հասկանալ, թե ինչ հեղափոխության մասին է խոսք գնում, կամ ինչ նպատակներ կարող են հետապնդել Արթուր Գրիգորյանը և իր հետևում կանգնած շրջանակները:
Բանն այն է, որ վերջին շրջանում մեր երկրում կտրուկ ակտիվացել է հանքարդյունաբերության զարգացման թեման:

Մի մասի կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել այս ոլորտից, իսկ մյուս մասը համոզված է, որ այս ոլորտը մեծ վնաս է հասցնում երկրի բնությանը, իսկ վերջնարդյունքում Հայաստանն այս ամենից ավելի շատ տուժում է, քան՝ օգուտ է քաղում:
Այս վերջին տեսակետին են նաև Արթուր Գրիգորյանը և իր կողմնակիցները, որոնք այս թավշյա հեղափոխությունը փորձում են օգտագործել որպես գործիք՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Առաջին հայացքից այդ նպատակները ազնիվ են: Իրենք ապրում են եվրոպական վիրտուալ ստանդարտներում և խորապես համոզված են, որ իրենց հեղափոխության արդյունքում Հայաստանն ամբողջովին կհայտնվի նույն տիրույթում:

Բանն այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, որտեղ դեռ չկա կայացած միջին խավ, զարգացած տնտեսական համակարգ, և չկան այնպիսի զարգացած տնտեսական ոլորտներ, որոնք ողջ տնտեսության համար շոգեքարշի դեր կկատարեն, օրինակ՝ տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ և այլն: Դրան գումարած, Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր շրջապատում, որտեղ նրա անվտանգությանը սպառնացող հարևան Ադրբեջանը հսկայական զենք ու զինամթերք է գնում՝ իր բաղձալի նպատակներին հասնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը իր զարգացման շոգեքարշ հանդիսացող նավթարդյունաբերական ոլորտը ջերմոցային վիճակում է պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ իր նպատակներին հասնելու համար դա կենսական անհրաժեշտություն է: Հասկանալի է, որ նավթարդյունաբերությունը խիստ խոցելի է բնապահպանության տեսակետից: Օրինակ, Նորվեգիան կամ Միացյալ Նահանգները կարևորում են բնապահպանության խնդիրները, մինչդեռ զարգացող երկիր համարվող Ադրբեջանը ավելի կարևոր է համարում նավթարդյունաբերության էֆեկտիվության խնդիրը:
Նավթարդյունաբերությունն ու գազի արտահանումը տնտեսության շոգեքարշի դեր են կատարում նաև Ռուսաստանում: Ավելին, Ռուսաստանն ու Ադրբեջանը համարվում են «նավթային ասեղի» վրա նստած երկրներ: Թե Ռուսաստանում, և թե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում այդ երկրների այս  ոլորտային զարգացման խնդիրները: Պարզապես քննադատվում է այն փաստը, որ այդ երկրները չեն կարողանում դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

Հայաստանը, ինչպես հայտնի է, նավթ ու գազ չունի, իսկ իր հսկա քիմիական և արդյունաբերական պոտենցիալը կազմալուծվեց խորհրդային  միության  փլուզման արդյունքում: Եվ այսօր ակամայից ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսության շոգեքարշը դարձել է հանքարդյունաբերությունը: Դատեք ինքներդ: Հայաստանի գործող 8 խոշոր հանքարդյունաբերական սուբյեկտները տարեցտարի ավելացնում են իրենց տեսակարար կշիռը ողջ տնտեսության մեջ: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 9 մլրդ 751,5 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 24 մլրդ 642,6 մլն դրամ: Այսինքն, աճը ավելի քան 150 տոկոս է:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 164 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսմյակում՝ 8 մլրդ 871,4 մլն դրամ: Աճը  կազմել է 8,7 տոկոս:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 4 մլրդ 83,8 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում՝ 4 մլրդ 123,9 մլն դրամ: Այսինքն, գրանցվել է 1 տոկոս աճ:

«Լիդիան Արմենիան» անցած տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 627,8 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 3 մլրդ 199,3 մլն դրամ: Աճը կազմել է ավելի քան 90 տոկոս: Այստեղ պետք է հատուկ նշել, որ «Լիդիան Արմենիան» դեռ չի շահագործում հանքը, այսինքն դեռևս ոսկի չի արդյունահանում ու վաճառում, իսկ հանքի շահագործման պարագայում նրա ցուցանիշները կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներին մոտ: Այսինքն, ի դեմս «Լիդիան Արմենիանի», Հայաստանը կարող է ունենալ 2-րդ «Զանգեզուրը»:

Մաքուր երկաթի գործարանը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 939,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 300,3 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 38,4 տոկոս:

«Արմենիան Մայնինգ Քոնթրակտորը» անցյալ տարվա առաջին կիսմյակում վճարել է 962,1 մլն դրամ, այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 812, 2 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 88,4 տոկոս:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 523,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 631,4 մլն դրամ: Այսինք, աճը կազմել է 211,5 տոկոս:

«Արմենիան Քոմփր Պրոգրամ» ընկերությունն անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 381,9 մլն դրամ: Այս տարվա ցուցանիշը կազմել է 5 մլրդ 097,1 մլն դրամ: Այսինքն, աճը, ուշադրություն դարձրեք, կազմել է 1227,8 տոկոս:
Հասկանալի է, որ այս ոլորտը կախված է հիմնականում պղնձի համաշխարհային գներից, և ցուցանիշերը տարեցտարի կարող են տատանվող լինել, բայցև ակներև է, որ այս ընկերությունների պետբյուջեում վճարված գումարների համախառն լուման կազմում է 10 – 15 տոկոս: Եվ այդ ցուցանիշով այս ոլորտը համեմատելի չէ այլ ոլորտների հետ, և ակամայից այն դարձել է տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անկասկած, այս ոլորտում պետք է պահպանվեն բնապահպանման բոլոր նորմերը, սակայն ոլորտը ոչնչացնել, նշանակում է ոչնչացնել երկրի տնտեսության շոգեքարշը:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ նույն Բնապահպանության և ընդերքի տեսչության պետը խոստովանում է, որ բնապահպանության անվտանգության տեսանկյունից համեմատաբար բարվոք վիճակում է հենց Ամուլսարի նախագիծը, որը նույն Արթուր Գրիգորյանն ուզում է փակել: Այդ տրամաբանությամբ պետք է փակվեն մնացած բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն, պետք է ոչնչացվի Հայաստանի տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անշուշտ, Արթուր Գրիգորյանը կարող է այդպիսի նպատակներ ունենալ: Մոլորյալ ազնիվ են այդ նապտակները, թե այլ խնդիր են հետապնդում, այս պահին այս հարցադրումը ավելի երկրորդական է դառնում: Պարզապես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է հասկանան, որ պերսոնալ  պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական զարգացման և սոցիալական կայունության համար: Եվ եթե իշխանությունն առնվազն լռելյայն համաձայնվում է Արթուր Գրիգորյանի հեղափոխության հետ, ապա սա նշանակում, է, որ իշխանությունը փաստացի ստորագրում է այս ոլորտի ապամոնտաժման գործողությունների տակ:

Միթե սա էր ապրիլյան թավշյա հեղափոխության նպատակը:

Շատերը խոսում են հակահեղափոխական վտանգների մասին, հոլովում են տարատեսակ անուններ՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի և նույնիսկ Լավրովի անունները, մինչդեռ  իրական   հակահեղափոխական տնտեսական հիմքը  գտնվում է այսօրվա իշխանության որոշ շրջանակների մտածողության մեջ, որտեղ շարքային պարզունակ պոպուլիզմը դառնում է անքննարկելի որոշումների հիմք, որը Հայաստանի տնտեսության կազմալուծման սկիզբը կարող է դառնալ:

Սրա մասին պետք է առաջին հերթին մտածի Նիկոլ Փաշինյանը, քանզի վաղը հանրությունը ոչ թե Արթուր Գրիգորյանից, այլ իրենից է պահանջելու հնարավոր վատթարացման հնարավոր արդյունքներ պատասխանը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>